97 օր անց զանգել է շնորհավորելու մի բուռ դարձած սիրուն մոր ծնունդը… Լիլիթ Թադևոսյան

Այլ լուրեր Հետաքրքիր

Լիլիթ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«…զանգել է ,97 օր անց․․ սպասման, ցասման, խելագարության, ցնորման, հույս-հավատ կորցնել-գտնելու 97 օրերից հետո զանգել է շնորհավորելու մի բուռ դարձած սիրուն մոր ծնունդը… հոր բացած սեղանի շուրջ ողջ գյուղը տեղավորվել է. սրտներս լեն էղնի…»։

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վազգեն Սարգսյան ջան, մեր հպարտություն, Սպարապետ, հզորս․․․Ներիր մեզ, որ էս անասուններին հանդուրժեցինք,  թույլ տվեցինք խլեն եւ ահա, տես, թե ինչ եղավ․․․Չեմ դնի էն ահավոր պատկերը իմ էջում․․Չեմ ուզում տարածել․․․ Ներիր, Վազգեն ջան, ներիր․․․

Հայաստան-Սփյուռքի առաջին համաժողովի ժամանակ, երբ Սարդարապատի այգում ծառ էիք տնկում Կարեն Սերոբիչի հետ, ասում էիր՝ միասին էս ծիրանը կուտենք, բոլորս, միասին․․․Հետո անձրեւ եկավ, հորդառատ, լրիվ թրջվեցինք․․Սփյուռքահայերը, որ հիացած քեզ էին նայում, ասում էին անձրեւը առատության նշան է․․

Չգիտեմ․․․Էս ինչքան սրիկա աճեց մեր երկրում, երբ մենք բոլորս Արցախ ու Հայաստան էինք շենացնում, ամեն մեկս ՝մեր չափով, մեր տեղում․․Ներիր, Վազգեն ջան․․․մարդկանց փոխարինելու եկան ստահակները, թուրքերը, թշնամիները․․․Ես չեմ ընկճվում, թեեւ՝ սրտիցս արյուն չի կաթում, սառել է սիրտս․․․Բայց չեմ հանդարտվի, քանի դեռ սրանց չեմ մաքրել իմ , քո, մեր երկրից․․․Միասին, ամեն մեկս մեր տեղում․․․Դու ճիշտ էիր՝ սրանք մյուռոնին թույն խառնեցին․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *