7 լավագույն հնարքները՝ մազերը խիտ ու առողջ դարձնելու, արագ երկարացնելու համար

Հետաքրքիր

Ընդունված է համարել, որ մազերի աճի վրա ազդող գլխավոր գործոնը՝ ժառանգականությունն է։ Սակայն շրջակա միջավայրը, խնամքը, ապրելակերպը կարող են ինչպես լավացնել, այդպես էլ վատացնել մազերի վիճակը։

Փորձեք ժամանակով փորձված բնական միջոցներ, որոնք արդյունավետ են ու լիովին անվտանգ առողջության համար։

Ահա մազերի աճն արագացնող ու դրանք առողջացնող 7 բնական միջոցները․

  • ալոե (հալվե)՝ մերսող շարժումներով շփեք ալոեն մազարմատների մեջ։ Կարող եք պահել դիմակը գլխին 2 ժամ և լվանալ։
  • խնձորրի քացախ՝ օգտագործեք այն որպես սովորական կոնդիցիոներ, որը կիրառում եք շամպունով լվանալուց հետո։ Ակտիվ մի լվացեք քացախը, պարզապես պահեք մազերը ջրի տակ ու հետո չորացրեք հարդարիչով։
  • ձվի սպիտակուց՝ մազերին քսեք 2 հատ հարած սպիտակուց։ Փաթաթեք գլուխը տոպրակով ու տաք գլխարկ դրեք։ 40 րոպե անց լվացեք մեծ քանակությամբ ջրով։
  • մանանեխի փոշի՝ խառնեք 2ճ․գ․ մանանեխի փոշի և 2 ճ․գ․ ջուր, 2 կաթիլ կռատուկի յուղ, 1ճ․գ․ շաքարավազ՝ խառնած դեղնուցի հետ։ Քսեք դիմակը մազերին, փաթաթեք տոպրակով։ 1 ժամ անց լվացեք մեծ քանակությամբ ջրով։
  • կոնյակ՝ 2 հատ թեթևակի հարած ձվին ավելացրեք կոնյակ և ձիթայուղ։ Քսեք դիմակը մազարմատներին և բաշխեք ողջ երկարությամբ։ 1 ժամ անց մազերը լվացեք և չորացրեք։
  • կիտրոն՝ միացրեք կես կիտրոնի հյութը, 1թ․գ․ կռատուկի յուղը և 1 դեցնուց։ Տաքացրեք ջրի գոլորշու վրա և խառնուրդը քսեք մազերին՝ բաշխելով մազերի ողջ երկարությամբ։ 1 ժամ անց լվացեք սովորականի պես։
  • դարչին՝ միացրեք 2 թ․գ․ դարչին, 4թ․գ․ կապույտ կավ և 3-5 կաթիլ եթերայուղ։ Լվացեք դիմակը 30-40 րոպե անց՝ կիրառելով նաև շամպուն։

Օգտագործեք դիմակերը շաբաթական առնվազն 1 անգամ։

ԶԳՈ ՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բո ւժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Աղբյուրը

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.