36 ժամ ջուր չի լինելու՝ Երևանում և մարզերում. հայտնի են հասցեները

Քաղաքականություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ բնակավայրերի և տարածքների ջրամատակարարումը.

1. Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Ն.Տիգրանյան, Մամիկոնյանց, Շիրվանզադեի, Շահսուվարյան, Բուդաղյան, Տոլբուխին, Գրիբոյեդով, Մալխասյանց փողոցներն իրենց նրբանցքներով, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցները, Ն.Զարյան փողոցի 21-140 համարներն իրենց կոտորակներով, Ազատության պողոտայի 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարներն իրենց կոտորակներով, Հովսեփ Էմին փողոցի 135-150 համարներն իրենց կոտորակներով, Վրացական փողոցի 12-21 համարներն իրենց կոտորակներով, Վրացական 4-րդ նրբանցքը, Կոմիտասի պողոտայի 35-67 կենտ և 52-66 զույգ համարներն իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղին, Կոմիտասի 1-ին նրբանցքը, Թբիլիսյան խճուղին, Կորեայի ձորը, Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ թաղամասերը, Ղափանցյան փողոցն իրենց նրբանցքներով, «Արաբկիր» Բժշկական կենտրոնը:

2. Կոտայքի մարզի՝ Պտղնի գյուղը, Առինջ գյուղի վերին հատվածը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *