2 հատ լավաշ ու 500գր հավի միս.. այնքան համեղ է ու հագեցնող, որ գոհ է մնում ողջ ընտանիքս

Խոհանոց

Անհավատալի է, որ այսքան պարզ բաղադրիչներից հնարավոր է ստանալ աներևակայելի համեղ ուտեստ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • հավի աղացած միս՝ 500գ
  • սոխ՝ 1 հատ
  • լավաշ՝ 2 հատ
  • պինդ պանիր՝ 150գ
  • շամպինյոն՝ 150գ
  • մի կապ կանաչի
  • ձու՝ 1 հատ
  • թթվասեր՝ 2ճ.գ.
  • աղ և պղպեղ
  • համեմունքներ և քունջութի սերմեր

Պատրաստման եղանակ.

Առաջին հերթին նախապատրաստել աղացած միսը: Մսին ավելացնել աղացած սոխը, մանր կտրատած կանաչին, համեմունքներ, աղ, սև պղպեղ և վերջում էլ թթվասեր: Լավ խառնել:

Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, իսկ շամօինյոնը լվանալ և կտրատել, բայց ոչ շատ մանր:

Այժմ մի լավաշին քսել մի քիչ թթվասեր, ամբողջ մակերեսին պանիր բաշխել, ծածկել մյուս լավաշով:

Երկրորդ լավաշի վրա լցնել ամբողջ միջուկը, նույնպես հավասարաչափ բաշխել, լցնել նաև սունկը:

Կարևոր է լավաշի եզրը թողնել դատարկ, ինչպես որ նկարում է ցուցադրած:

Ձիգ ռուլետ փաթաթել: Դնել տապակի մեջ, դեղնուց քսել և քունջութ լցնել:

Ռուլետն ուղարկել 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը և եփել ուղիղ 1 ժամ:

Պատրաստ է, բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.