+18, +20.. Սուրենյանը խոսել է եղանայի առաջիկա փոփոխությունների ու նոր անակնկալների մասին

Հետաքրքիր

Ժամը 13։00 դրությամբ Կապանում և Ստեփանակերտում +20, Իջևանում +18, Մեղրիում և Արենիում +17 աստիճան է։ Օդի ջերմաստիճանը բարձրացել է նաև Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում և +5,,,+9 աստիճան է։ Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հունվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, սակայն ջերմաստիճանի նվազում առաջիկա 4 օրերին չի կանխատեսվում։

Երևան քաղաքում՝ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը և 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *