Շտապեք պատրաստել այս հեշտ բաղադրատոմսով փախլավան . Աննկարագրելի համ

Խոհանոց

Այս թխվածքի տեսակը երևի թե տոլմայի կամ բլինչիկի նման պարտադիր է մեր հայկական ամանորյա սեղաններին: ՈՒ հետաքրքրականն այն է, որ համարյա թե ներկա է միայն Նոր Տարուն թեկուզ և ամենասիրելիներից է համարվում: Այս թխվածքը իրականում հայերը պատրաստել և պատրաստում են 40 շերտերից և այն թխում էին թոնրում, բայց մեր օրերում ավելի հարմար և հեշտ է պատրաստել շերտավոր

/слойонный/ խմորից, ես հիմա չեմ ներկայացնի շերտավոր խմորի բաղադրատոմսը, բայց դուք կարող եք հետևյալ լինկով ծանոթանալ շերտավոր խմորի մի քանի բաղադրատոմսերի հետ: ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` 3 գունդ շերտավոր խմոր, 2 բաժակ մանրացրած ընկույզ, 1 ճաշի գդալ դարչին,1 բաժակ մեղր,8 ձվի սպիտակուց, 3 բաժակ շաքարավազ:

1. Մեկ շերտավոր խմորը գրտնակել թավայի չափով և եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում` մինչև շերտի կարմրելը:2. Ձվի սպիտակուցները լավ հարել հարիչով, մինչև բեզեի նման թանձրանա, այնուհետև ավելացնում ենք քիչ-քիչ 2 բաժակ շաքարավազը ու հարում, արդյունքում ստացվում է բեզե:3.Ընկույզի հետ խառնել դարչինը, 1 բաժակ շաքարավազը և լավ խառնել:

4.Գնդերից երկրորդը գրտնակել թավայի չափով ու տեղադրել թավայի մեջ, վրան լցնել պատրաստի բեզեի կեսը ու վրան լցնել ընկույզի կեսը: 5. Վրան դնել մեր եփած շերտը, որից հետո եփած շերտի վրա քսել բեզեի մյուս մասը, վրան լցնել ընկույզի մյուս մասը: 6. Այնուհետև գրտնակել մյուս շերտավոր գունդը և դնել մեր ընկույզով պատված շերտի վրա, որից հետո դանակով շեղանկյունիների ձև տալ խմորին` այն կտրելով:

Շատ ավելի նպատակահարմար է այն մինչև վերջ կտրատել, քանի որ այդ դեպքում մեղրը մինչև առաջին շերտը կներծծվի: Շեղանկյունիներ կտրատելուց հետո դնել 200 աստիճան ջեռոցը և թխել այնքան, մինչև երեսը մի փոքր կարմրի: 7. Կարմրած փախլավան հանում ենք ջեռոցից, շեղանկյան արանքներում լցնում ենք մեղրը ու նորից դնում ջեռոցը մոտ 5 րոպե: Այնուհետև հանում ենք ջեռոցից և թողնում սառչի մեր փախլավան: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *