Զատիկի սեղանի զարդը՝ Կաթնահունցի լավագույն բաղադրատոմսը. ուղղակի իդեալական է ստացվում

Խոհանոց

Զատիկի սեղանի զարդը համարվող ԿԱԹՆԱՀՈՒՆՑԸ, խորհրդանշում է հացահատիկը, այդպիսով նաև կենաց ծառը և կյանքի սկզբնաղբյուրը, որովհետև ցորենի յուրաքանչյուր հատիկ իր մեջ պարունակում է ամբողջ հասկի տեղեկատվությունը: Կաթնահունցի ձևը ըստ քրիստոնյաների հիշատակումն է Քրիստոսի փշե պսակին, իսկ ըստ հին հայկական ավանդությանց, օղակի գաղափարը էներգիայի պահպանումն է և կլորը խորհրդանիշն է աշխարհի, իսկ հյուսքի ձևավորումը` Անահիտ աստվածուհու ծամերի հիշողությունն է:

բաղադրությունը

  • 1 բ. յուղ կամ կարագ
  • 1 բ. կաթ
  • 1 բ. շաքարավազ
  • 1 բ. ընկույզ և չամիչ
  • 6 + 1 ձու
  • 6-7 բ. ալյուր
  • 1 ճ. գ. թթխմոր (դրոժ)
  • ըստ ցանկության օգտագործել բուրավետ համեմունքներ` հիլ, դարչին, մեխակ, մահլեբ, անիսոն
  • քունջիթ` վրան ցանելու
  • մի պտղունց աղ

Պատրաստությունը. 1.- խառնել յուղն ու շաքարավազը, ավելացնել 6 ձուն, աղը և հարել: 2.- լցենլ գոլ կաթը, ապա թթխմորը, ավելացնել ալյուրը և հունցել, այնպես որ ստացվի փափուկ, բայց ձեռքին չկպչող խմոր: 3.- մի քանի ժամ թողնել հանգստանա և խմորը թթվի:

4.- տաքացնել ջեռոցը, խմորին խառնել ընկույզն ու չամիչը, ապա երեք գնդի վերածել, յուրաքանչյուր գնդից պատրաստել երկար, հավասարաչափ գլանակներ, ծայրերը միացնել և հյուսել: 5.- վրան քսել հարած ձու, ցանել քունջիթ (սև և սպիտակ, ըստ ցանկության) և թխել նախ` բարձր, ապա` ցածր ջերմաստիճանով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *