Պատրաստում ենք ծաղկակաղամբի մարինադ. ձմեռվա ամենապահանջված և ամենասիրված նախուտեստը

Խոհանոց

Ձմռանը տարբեր ուտեստների հետ շատ հաճելի է նաև ուտել ծաղկակաղամբի մարինադ։ Այն յուրահատուկ համային հատկանիշներ է տալիս ուտելիքներին և ախորժակ է գրգռում։ Պատրաստում ենք ծաղկակաղամբի մարինադ. ձմեռվա ամենապահանջված և ամենասիրված նախուտեստը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • Ծաղկակաղամբ — 2 գլուխ (2 կգ 200 գ)
  • Գազար — 2 հատ
  • Բուլղարական պղպեղ `2 հատ
  • Սխտոր — 100 գ
  • Սոխ — 1 գլուխ
  • Տաք պղպեղ — 1-2 հատ մեկ լիտր բանկայի համար
  • Սամիթ
  • Շաքարի ճակնդեղի, կեռասի և հաղարջի տերևներ ,
  • Կծու հատիկ պղպեղ
  • Մեխակ
  • Դափնու տերև
  • Քացախ 70% — 0,5 թեյի գդալ
  • Մարինադ ՝ 1 լիտր ջրին — 2 ճ գդ աղ
  • Շաքարավազ — 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը ՝ Նախ և առաջ առանձնացնում ենք իրարից ծաղկակաղամբը և լավ լվանում ենք: Բուլղարական պղպեղը կտրատում ենք խորանարդներով (ավելի լավ է վերցնել կարմիր ՝գեղեցկության համար) Գազարը կտրատել խոշոր ուղղանկյունաձև և սոխը նույնպես խոշոր կտրատել: Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել հաղարջի, կեռասի, շաքարի ճակնդեղի տերևներ և մաղադանոս: Այնուհետև սխտորի մի քանի պճեղ, կծու պղպեղ (քանակը դուք կարող եք որոշել, ըստ ձեր ճաշակի):

Այնուհետև դափնու տերև, մի քանի հատ կծու հատիկ պղպեղ և 2-3 հատ մեխակ: Ծաղկակաղամբները ամուր՝ սեղմելով շարել բանկայի մեջ, քանի որ հետո դրանք փոքրանալու են: Բանկաների մեջ լցնել եռացրած ջուր և թողնել 3 րոպե՝ կափարիչով փակելով: Բանկաներից դատարկում ենք եռացրած ջուրը, այնուհետև լցնում ենք եռացրած մարինադը՝ յուրաքանչյուր մեկ լիտր բանկային լցնում ենք 0,5 թեյի գդալ 70% քացաք: Փակում ենք բանկաները և շշրջում թողնելով մինչև սառչեն: Բարի ախորժակ:տ ձեր ճաշակի):

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *