Անցյալ տարի պատրաստել էի աջիկան հենց այս բաղադրատոմսով, այս տարի ևս կպատրաստեմ․ իրոք ամենաախորժելի աջիկան է

Խոհանոց

Աջիկան շատ համեղ է ձմռանը։ Այն կարողանում ենք ուըել թե՜ տապակած մսի և թե՜ տարատեսակ փլավների հետ։ Ինքս շատ եմ սիրում աջիկան, սակայն երկար ժամանակ է, ինչ չէի կարողանում աջիկայի համեղ բաղադրատոմս հայթայթել։ Սակայն այն բաղադրատոմսը, որը կներկայացնեմ ստորև ֆանտաստիկ համեղ է ստացվում։

Այսպիսի աջիկայի բանկան վերջանում է անմիջապես բացելուց հետո, այնքան ախորժելի է, համեղ ու անուշաբույր, որ ինքներդ էլ եթե փորձեք հաստատ գոհ կմնաք։

Անհրաժեշտ բաղադրիչներներն են՝

  • 3 կգ դդմիկ,
  • 1,5 կգ լոլիկ ,
  • 0,5 կգ քաղցր բուլղարական պղպեղ,
  • 0,5 կգ գազար,
  • 5 գլուխ սխտոր ,
  • 2 ճ․գ․ աղ,
  • 2,5 ճ․գ․ կարմիր աղացած պղպեղ ,
  • 100 գ շաքարավազ,
  • 200 մլ բուսայուղ ,
  • 100 մլ 9% քացախ

Պատրաստման եղանակ․ Սկզբում լոլիկն անհրաժեշտ է աղալ։ Հանել դդմիկի կեղևը և այն նույնպես աղալ։ Նույնն անել մաքրած պղպեղի ու գազարի հետ։ Սխտորը մաքրել ու ճզմել։ Ամբողջ բանջարեղենը միացնել մի կաթսայի մեջ։

Այնուհետև ավելացնել աղ, շաքարավազ ու բուսայուղ։ Կաթսան դնել միջին կրակի վրա ու եփել 40 րոպե՝ պարբերաբար խառնելով։ Դրանից հետո ավելացնել կարմիր պղպեղը, քացախը ու եփել աջիկան ևս 10 րոպե։ Լցնել աջիկան ստերիլիզացված գոլ բանկաների մեջ։

Փակել ու շուռ տալ, փաթաթել ծածկոցով ու թողնել ամբողջ գիշեր։ Այնուհետև ուղղել և դասավորել իրենց տեղերում։ Այսքանը, հավաստիացնում ենք, որ շատ հեշտ է պատրաստելը, իսկ համեը անմահական է ստացվում։ Դե ինչ, բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.