11 տարեկան աղջիկը նամակ գրեց փոստատարին.. տղամարդը, կարդալով նամակը, չդիմացավ ու արտասվեց

Հետաքրքիր

live45today-ը գրում է. Էմերսոն Վեբերը ամերիկացի մի աղջիկ է։ Նա առանձնանում է նրանով, որ չի օգտագործում բջջային հեռախոս։ Նա շարունակում է շփվել թղթե նամակներով, ինչպես որ հին ու բարի ժամանակներում։ Ամեն օր աղջիկը հուզիչ նամակներ է գրում իր ընկերներին և ուղարկում գեղեցիկ ծրարներով։ Եվ մի օր նա որոշեց նամակ գրել հենց փոստատարին․ Բարև, իմ անունը Էմերսոն է։ Մենք ծանոթ ենք արդեն մի քանի տարի։ Այն օրվանից, ինչ մենք տեղափոխվել ենք այս տուն, մենք ամեն օր հանդիպում ենք։ Ձեր շնորհիվ ես կապ ունեմ իմ ընկերների հետ, ինձ համար շատ սիրելի մարդկանց հետ։ Ես այս նամակով շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և ինձ համար շատ կարևոր է Ձեր և Ձեր գործընկերների աշխատանքը»։

Փոստատարը հիացած էր։ Նա երկար տարիներ աշխատում էր, և առաջին անգամ էին իրենից շնորհակալություն հայտնում։ Նա զգաց, թե որքան կարևոր է իր աշխատանքը և ավելի գնահատեց այն։ Նա ցույց տվեց աղջկա նամակը փոստատան մյուս աշխատողներին։

Փոստատարը հրապարակեց Էմերսոնի նամակը համացանցում և աշխարհի տարբեր անկյուններից աղջկան շնորհակալություն հայտնեցին նրա բարության և քաջության համար։ Փոստատարը գրեց պատասխան նամակը․ Մենք աշխատում ենք ամեն օր առավոտից մինչև ուշ գիշեր։

Բայց գրեթե ոչ ոք չի գնահատում մեր աշխատանքը, չնայած, որ մենք աշխատում ենք մարդկանց կյանքը թեթևացնելու համար։ Էմերսոն, քո շնորհիվ մենք հասկացանք, որ մեր աշխատանքը շատ կարևոր է։ Շնորհակալություն, Էմերսոն։

Նյութը հրապարակման պատրաստեց live45today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *