Ֆրանսիան, Հունաստանը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՆԷ-Ն, և Կիպրոսը ընդդեմ Թուրքիայի. նոր հարված․ ահա՝ ինչ են պատրաստվում անել

Հետաքրքիր

Ֆրանսիան, Հունաստանը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, ԱՆԷ-ն, և Կիպրոսը ընդդեմ Թուրքիայի. Նոր հարված… Ահա՝ ինչ են պատրաստվում անել Մի խումբ պետություններ ծրագրում են Թուրքիայի դեմ տարածաշրջանային դաշինք ձևավորել: Աթենքում Պարսից ծոցի մի շարք երկրների պաշտոնյաներ ու ԱԳՆ ղեկավարներ այսօր հանդիպում են անցկացնում, էն դեպքում, երբ Հունաստանը ձգտում է

ընդլայնել դաշինքները՝ տարածաշրջանում իր մրցակից Թուրքիային դիմակայելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի ու ԱՄԷ-ի ներկայացուցիչներն Աթենքում հանդիպում են իրականացրել Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ, որոնք արդեն աջակցում են տարածաշրջանային շփումներին:

Տեսակապով իրենց է միացել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը: Մասնակից երկրներն աջակցում են Հունաստանին Թուրքիայի հետ Արևելյան Միջերկրական ծովի շուրջ վեճnւմ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտնել է, որ մասնակից 7 երկիր ծրագրում է անցկացնել մշտական շփումներ ու հանդիպումներ: աղբյուր