«Քո կինը շատ գեղեցիկ է, ո՞վ չէր երազի այդպիսի կին ունենալ, իսկ դու ուզում ես բաժանվել» դատավորի այս հարցին տղամարդն այնպիսի պատասխան տվեց, որ բոլորն ապշած մնացին

Հետաքրքիր

Մի մարդ գնում է դատավորի մոտ և ասում է, որ ցանկանում է ամուսնալուծվել կնոջից: Դատավորը սկսում է նրան համոզել, որ հետ կանգնի այդ մտքից: — Քեզ համար շատ դժվար կլինի, մի բաժանվիր: — Ինձ համար ավելի հեշտ ու լավ կլինի: Նրանք երկար վիճեցին, և վերջապես դատավորն ասաց.

— Քո կինը շատ գեղեցիկ է, նա այնքան հմայիչ է, աչք է շոյում, բոլորը գիտեն նրա արժանիքները, ցանկացած տղամարդ կերազի այդպիսի կին ունենալ, իսկ դու ցանկանում ես բաժանվել:

Տղամարդը կոշիկը հանեց և դրեց դատավորի առաջ:

— Ինչո՞ւ ես ինձ ցուցադրում քո կոշիկը:

— Ինչ կասես, լավ կոշիկ է, չէ՞, հիանալի է, տեսնում ես ինչ գեղեցիկ է, ովքեր տեսնում են, բոլորը հիանում են, այն մարդու աչք է շոյում և բոլորը ցանկանում են ունենալ այսպիսի կոշիկ, և գրողը տանի, միայն ես գիտեմ, թե ինչպես է այս սրիկան սեղմում ոտքս:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.