Քիչ եմ ուտում, բայց չեմ նիհարում․ հիմնական պատճառները, թե ինչու չեք կարողանում ազատվել ավելորդ քաշից

Հետաքրքիր

Հաճախ մարդիկ դիետա են պահում, ուշ ժամերին չեն ուտում, շատ են քայլում, սակայն քաշը մնում է անփոփոխ։ Դիտելոգները նշել են գլխավոր պատճառները, թե ինչու հնարավոր չի լինում նիհարել։

Ոչ բավարար քանակությամբ սնվելը. Ոչ միայն չափից շատ ուտելը կարող է լինել ավելորդ քաշի պատճառ։ Թերսնվելը նույնպես կարող է նիհարելու համար խոչընդոտ հանդիսանալ։ Իսկ դա այն պատճառով, որ օրգանիզմնը դա ընդունում է որպես վ տանգ և դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դրա համար էլ ճարպը դժվարությամբ է հեռանում։

Ս թրես. Խնդիրներ աշխատավայրում, անձնականում, ֆինանսական առումով․․․ այս ամենը ստտիպում է շատ ուտել՝ սթրեսը մոռանալու մասին։ Բացի այդ, սթրեսի հորմոն կորտիզոլը ավելացնում է օրգանիզմում ճարպի բջիջների քանակը։ Դրա համար էլ անհապաղ կարգի բերեք ձեր նյարդերը։

Վատ քնելը. Եթե քիչ եք քնում, քիչ է նաև նիհարելու հավանականությունը․ քնի հորմոն մելատոնինը, որն արտադրվում է մութ ժամանակ, նույնպես մասնակցում է նոյւթափոխանակությանը։

Իսկական մոտիվացիայի բացակայություն. Ձեզ վատ չեք զգում, հարազատներն էլ ասում են, որ ոչինչ պետք չէ փոխել, դուք էլ ոչինչ չեք անում։ Իսկ հետո կտրուկ ինչ-որ դիետա եք սկսում պահել և հետո էլ կտրուկ մոռանում եք դրա մասին։

Չնախաճաշելը. Դուք շտապում եք աշխատանքի և մի կտոր սպիտակ հաց ու կարագ կամ երշիկ եք ուտում ոտքի վրա։ Ի՞նչը կարող է ավելի վատ լինել․ առհասարակ չնախաճաշելը։ Ճիշտ նախաճաշը նպաստում է նրան, որ օրվա ընթացքում չչարաշահեք ուտելիքը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *