Քիչ առաջ Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել

Քաղաքականություն

Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Գեղարքունիքի մարզում թ շնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը: Մայիսի 12-ին տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր թ շնամին Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերն առաջ է բերել: Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հակառակորդն այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել: Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից:

Վստահեցնում ենք, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ զի նված ուժերի կողմից: Խնդրում և հորդորում ենք խու ճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *