Քացախով դիմակ մաշկի համար, որ վայրկենապես կսպիտակեցնի ու կերիտասարդացնի դեմքի մաշկը. արդյունքը շլացնող է

Հետաքրքիր

Ինչպես օգտագործել խնձորի քացախը. Խնձորի քացախի մեջ պարունակվող բնական թթուն ոչնչացնում է մաշկի վրայի ս նկերն ու բակտ երիաները՝ կարգավորելով թթվահիմնային բալանսը: Բացի այդ, այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, հակաօք սիդանտներով ու ֆերմենտներով, որոնք շատ կարևոր են մաշկի համար:

Խնձորի քացախով դիմակ ակների դեմ. Այս դիմակը շատ հարմար է յուղոտ մաշկի համար, որի վրա անընդհատ խնդիրներ են առաջանում: Այն դարձնում է մաշկն անփայլ, մաքրում է ու նեղացնում ծակոտիները: Բաղադրությունը.

  • 2 ճ.գ. վարսակի փաթիլներ,
  • 2 թ.գ. մեղր,
  • 4 ճ.գ. խնձորի քացախ:

Օգտագործման եղանակը. Վարսակը մանրացնել ու ալյուր դարձնել, խառնել այն մեղրին ու ավելացնել քացախը: Ստացված զանգվածը քսել մաքուր դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետր լվանալ գոլ ջրով և քսել խոնավեցնող անյուղ նրբաքսուք:

Երիտասարդացնող դիմակ. Դարձնում է մաշկն ավելի առաձգական ու ձիգ, թարմացնում ու սնուցում է այն: Բաղադրությունը.

  • 1 ոչ մեծ վարունգ,
  • 3 ճ.գ. ձիթայուղ,
  • 1 ձվի դեղնուց.
  • 1/3 թ.գ. խնձորի քացախ:

Օգտագործման եղանակը. Վարունգը քերիչով մանրացնել, հյութը մի փոքր քամել, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները և քսել, դեմքին, պարանոցին ու դեկոլտեի հատվածին: 15 րոպե անց լվացվել գոլ ջրով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *