Փաշինյանն ադեկվատ չի ու հաճախ հիստերիայի մեջ է ընկնում.. ինչ հայտարարություն է արել Արայիկ Հարությունյանը

Քաղաքականություն

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրելիանովը մանրամասներ է հայտել Արցախի նախագահի մոսկովյան այցից, որի մասին ավելի վաղ հայտնել էր Mediaport-ը: «Արցախի նախագահը Մոսկվայում 2 լիարժեք օր է անցկացրել։ Նա 2 հանդիպում է ունեցել Ռուսաստանի գնդապետների, և մեկ հանդիպում՝ գեներալի հետ։ Հանդիպումները կայացել են փակ դռների հետևում։ Թե ինչ են նրանք քննարկել, պաշտոնապես ոչ ոք չի հաստատի, սակայն հանդիպումները կայացել են։

Երկրորդ օրվա ավարտին Արայիկ Հարությունյանը Մոսկվայում հավաքել է իր ներկայացուցչության աշխատակիցներին, սակայն կատեգորիկ հրաժարվել է հրավիրել այն հայ բիզնեսմեններին, ում արմատները Արցախից են։ Ինչպես պատմում են մեր աղբյուրները՝ հանդիպման ժամանակ Հարությունյանը փորձել է ղեկավար դիրքերից հանդես գալ, հանձնարարականներ տալ մոսկովյան աշխատակիցներին, սակայն հոգեպես եղել է շատ ընկ ճված և ճն շված վիճակում։

Մի քանի անգամ անվանարկել է Փաշինյանին, նշել է, որ Հայաստանի վարչապետը ադեկվատ չի ու հաճախ հի ստերիայի մեջ է ընկնում: Ասել է, որ Կրեմլում կարևոր պաշտոնյաների հետ է հանդիպել։ Ըստ երևույթին, Հարությունյանը կարծում է, թե բոլոր հատուկ ծառայությունները Կրեմլում են նստում։ Հարությունյանը նշել է, որ գե րիների հարցն ամենալուրջ պրոբլեմն է, շնորհակալություն է հայտնել գեներալ Մուրադովին, սակայն հրապարակավ հայտարարել է, թե Փաշինյանն անտարբեր է գե րիների ճակատագրի հանդեպ։

Հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը արագ մեկնել է «Արարատ Հայաթ» հյուրանոց, հավաքել է իրերն ու թռել Երևան»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.