Րոպեներ առաջ Աինը կարևոր հայտարարություն է տարածել

Քաղաքականություն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ֆեյսբուքյան էջը հայտնում է. Հաղորդագրություն. Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:

Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին: Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել:

Թարմացում: Կրկին երկրաշարժ. Ժամը 18:21-ին Երևան քաղաքից 17 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *