Վրաստանը բացում է ցամաքային սահմանները․ նախապայմաններ կան

Քաղաքականություն

Վրաստանը բացում է ցամաքային սահմանները: Այս մասին որոշում է կայացել Վրաստանի կառավարության գլխավորած` կո րոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը: Որոշման մասին կառավարության ներկայացուցիչները խոսեցին նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Վրաստանի ցամաքային սահմանները կբացվեն հունիսի մեկից: Որոշման նպատակը երկրում տուրիզմի խթանումն է: Սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու չափաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թե ստի պատասխանով, կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած P CR թեստի բացասական պատասխանով:

Այս դեպքում, անձինք ստիպված կլինեն կրկնակի թեստ հանձնել՝ հետագա 72 ժամվա ընթացքում: 2020 թվականի մարտի սկզբից Վրաստանում կո րոնավիրուսի մի քանի դեպք հաստատվելուց հետո կառավարությունը երկրում որոշ սահմանափակումներ մտցրեց՝ կո րոնավիուսի տարածման կանխարգելման նպատակով:

Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին` հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *