Վերջ, ամառը եկավ. +32.. +35.. Սուրենյանը նորություն ունի առաջիկա օրերի եղանակի մասին

Քաղաքականություն

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 6-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին և 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մարզերում այսօր ցերեկը՝ հյուսիսային շրջաններում, 10-ին և 11-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *