Վերջն ա էս տեսшնյութը. զսպեք ձեր ծիծաղը ու դիտեք։ Տիգրшն Արզաքանցյան Vs Գալուստ Սահակյան

Հետաքրքիր

Տիգրան Արզաքանցյանը ծնվել է 1966 թ. օգոստոսի 7-ին Կամոյում (Գավառ): 1984 թ. ավարտել է Կամոյի անասնաբուժական- անասնաբուծական տեխնիկումը: Տեխնիկ- անասնաբույժ: Միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր:

1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1986-1998 թթ. ՌԴ-ում զբաղվել է բիզնեսով: 1998-2003 թթ. եղել է «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ տնօրեն:

2003 թ. մայիսի 25-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: 2006թ. հուլիսից ՀՀԿ անդամ: Ամուսնալուծված է, ունի 3 երեխա:

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում։ 1971 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո՝ 1970-1972 թթ.-ին աշխատանքի է անցել Երևանի մետաքսի կոմբինատում որպես փականագործ։

1972-1991 թթ.-ին աշխատել կրթական համակարգում, մասնավորապես, Երևանի թիվ 30 դպրոցում որպես ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: