Վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճել են․․ ինչ է լինելու հիմա

Քաղաքականություն

Վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են: Երեկվանից արտահերթ ընտրությունների վերահաշվարկ է ընթանում 70 ընտրատեղամասում: ArmLur.am-ը պարզեց, որ արդեն իսկ արձանագրված խ ա խտումներ կան: Ընդ որում, սխալ թվեր են մուտքագրված եղել ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլ նաեւ Ազգային ժողովրդավարական բեւեռի պարագայում:

Օրինակ Բեւեռի դեպքում այսպիսի պատկեր է. 31/28 – 0, իրականում՝ 8, 31/39 – 0, իրականում՝ 33, 31/41 – 0, իրականում՝ 23, 31/42 – 0, իրականում՝ 17, 31/54 – 0, իրականում՝ 14։

Դեպքերն ավելի աղ ա ղակող են «Հայաստան» դաշինքի պարագայում: Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի Հայաստան դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է եվրոպական կուսակցության օգտին: 14/8 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրված է որպես 26 քվե։ Կապան համայնքի Եղվարդ գյուղի ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է, որ «Հայաստան» դաշինքի ստացած ձայներից 45 չի արձանագրվել և 49 ձայնից արձանագրվել է 4 ձայնը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.