Ստորև ներկայացնում եմ այն քարտեզը, որ..

Քաղաքականություն

Երբ մարդիկ ՜դեմքի լուրջ ատահայտությամբ շարունակում են խոսել ակնհայտ հակահայկական ծրագրերի իրականացման մասին, օրինակ՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի կամ կոմունիկացիաների բացման «հայանպաստ» լինելու մասին, միանգամից հարց է ինձ մոտ առաջանում․ իրենք իրականում հավատո՞ւմ են, որ ոչ ոք չի հասկանում այդ ծրագրերի իրական էությունը, թե՞ հույս ունեն, որ հայերը զանգվածաբար կորցրել են ինքնագիտակցությունը և համաձայն են սուս-փուս գնալ թուրքի յաթա ղանի տակ։

Չեմ ուզում խորանալ այս (առայժմ) իշխանության դրդապատճառների էութան մեջ, սակայն խնդրում եմ դադարել մարդկանց խեղաթյուրել, խաբել և պղծել տարատեսակ ամպագոռգոռ հայտարարություներով՝ իբր իրենք ինչ անում են , անում են ի օգուտ երկրի և ժողովրդի։

Ստորև ներկայացնում եմ այն քարտեզը (բաց աղբյուրներից է ի դեպ), որն արտացոլում է ադրբեջանցիների վերջնական նպատակները սահմանների իբր «ճշգրտման» գործընթացում։

Սա զուտ, որ իշխանավորները ծանոթանան թուրքերի և ադրբեջացիների իրական տեսլականին։

Մարդ ես էլի…

Արման Աբովյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *