«Սկեսուրս ուզում էր իրենց աղոթքներն ասեի, ես դեմ էի». Սիլվի Բարկովան՝ սկեսուրի հետ բարդությունների, նրա մա հվան ու ամուսնական խնդիրների մասին

Շոու բիզնես

Դերասանուհի Սիլվա Բարկովան մոտ 3 տարի է, ինչ ամուսնացած է ազգությամբ հնդիկի հետ և ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում:

Tert.am Life-ի հետ զրույցում Սիլվին խոսել է ընտանեկան կյանքի, սկեսուրի մա հվան, խնդիրների լուծման իրենց բանաձևի և միմյանց ամեն օր սեր խոստովանելու մասին:

Սիլվիի խոսքով՝ ամուսնության սկզբում բարդություններ են եղել, որոնք հաղթահարելի էին: «Այդ բարդությունները կարող են լինել ցանկացած զույգի մոտ: Սկզբում փորձում ես հասկանալ դիմացինիդ բնավորությունը, ինչ-որ տեղում զիջում ես նրան, հետո նա է քեզ զիջում: Կարծրատիպ կա, որ եթե ամուսինն այլազգի է, պետք է ավելի շատ բարդություններ լինեն, բայց սխալ է: Գուցե մի քանիսն իրենց փորձից են խոսել ու տարածվել է: Նույն լեզուն, կրոնն ունեցող, նույնիսկ հարևանությամբ ապրող մարդիկ կարող են ամուսնանալ և խնդիրների բախվել: Այս հարցն ավելի շատ կապված է մարդկային բնավորությունների համընկնման հետ»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ իր դեպքում փոքր խնդիրներ են եղել սկեսուրի հետ կապված: «Սկեսուրս ուզում էր, որ, թեկուզ ձևական, բայց իրենց աղոթքներն ասեի: Ես բացատրում էի, որ եթե աղոթքը պետք է ձևական լինի, ավելի լավ է՝ չլինի: Ամուսինս ևս չի հետևում իրենց կրոնական սովորույթներին, սկեսուրս ասում էր՝ այդպես իրենց մշակույթը կկորչի: Ժամանակի հետ հաշտվեց այդ մտքի հետ: Ամուսինս այս առումով ավելի շատ հայ է, քան հնդիկ, կարող եմ նրա հետ Աստծո մասին խոսել, հավատում է, որ Աստված կա»,- պատմեց նա:

Դերասանուհին նկատեց, որ ինչպես բոլոր զույգերի, այնպես էլ իրենց մոտ խնդիրներ լինում են: «Դրանք լուծում ենք միմյանց գրկելով, հասկանում ենք՝ իրարից հեռու չենք կարող: Գիտենք, որ ցանկացած խնդրի լուծում պետք է միասին տանք: Երկար նեղացած չենք մնում, որովհետև գիտակցում ենք՝ մի ամբողջ կյանք միասին ենք ապրելու: Կռվելու և հաշտվելու առաջին քայլերն անում է ամուսինս, ես էլ հեշտ հաշտվում եմ: Վեճերը կապված են եղել, հիմնականում, նրա խանդի հետ, հիմա ավելի քիչ են: Կարող էր խանդել և՛ աշխատանքիս, և՛ ինչ-որ տեղ գնանք, ինձ նայեն»,- նշեց Սիլվին:

Նա ընդգծեց, որ ինքն ու ամուսինը բնավորությամբ և՛ նման են, և՛ տարբեր: «Տարբերությունները կապված են, օրինակ, այն բանի հետ, որ ամուսինս խանդոտ է, ես՝ ոչ, ինքն ընտանեկան է, ես՝ ոչ, որքան էլ զարմանալի հնչի: Սիրում եմ աշխատել, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, երեկույթների գնալ: Որքան էլ ամուսինս ընկերների հետ ինչ-որ տեղ գնա, երկար չի մնում, շուտ է տուն գալիս, հաճախ է ինձ զանգում: Երբ ես եմ ընկերուհիներիս հետ գնում, կարող եմ մի քանի ժամ չզանգել իրեն: Ինձ փորձում էր դարձնել իր նման, բայց չստացվեց, որովհետև բնավորությամբ աշխույժ եմ: Հիմա այս ամենին հարմարվելու գործընթացի մեջ է»,- ասաց նա:

Դերասանուհին պատմեց, որ միմյանց ամեն օր սեր են խոստովանում, ասում են, որ կարևոր են իրար համար: «Չգիտեմ, թե որքանով է դա ռոմանտիզմ, բայց ինձ համար որտեղ կա սեր, արդեն կա ռոմանտիզմ: Մեկի համար ռոմանտիզմի դրսևորում կարող են լինել լողավազանի շուրջ փռված վարդի թերթիկները, մյուսի համար խաղաղ հարաբերությունները: Իմ պատկերացմամբ՝ մենք ռոմանտիկ հարաբերություններ ունենք հենց խաղաղության իմաստով»,- ընդգծեց նա:

Հարցին, թե միմյանց հոգնեցնելու խնդիր չունե՞ն, Սիլվին պատասխանեց. «Միշտ չեմ հասկացել այն մարդկանց, որոնք ասում են՝ հոգնել են միմյանցից: Դա նույնն է, երբ ասես՝ հոգնել ես մայրիկից, երեխայից, քրոջից: Եթե նրանցից չես հոգնում, ամուսնուցդ ևս չես հոգնի, որովհետև նա դարձել է քո ընտանիքը: Երբ հոգնում ես, ուրեմն բնավորություններով միմյանց չեք համապատասխանում: Մենք միմյանցից չենք հոգնել ու, Աստված տա, հետագայում էլ չհոգնենք»:

Սիլվիի և ամուսնու ընտանիքում երկու ամիս առաջ կորուստ է եղել՝ կորոնավիրուսի հետևանքով մա հացել է նրա սկեսուրը: «Նրա մա հը շատ ծանր տարանք, ծնող, կին կորցնելը շատ բարդ է, ամուսնուս ծնողներն ամուսնացած էին ավելի քան 40 տարի: Փորձում ենք կամաց-կամաց դուրս գալ այդ բարդ շրջանից,-ասաց նա և հավելեց, որ ամբողջ ընտանիքով վարակվել էին, հիվանդությունն ամենածանրը սկեսուրի մոտ է եղել,- Բոլորով տանն էինք բուժվում, բայց սկեսուրիս վիճակը վատացավ, հիվանդանոցներում տեղ չկար, դժվարությամբ կարողացանք մեկ տեղ գտնել նրա համար: Այդ շրջանում միասին էինք ապրում, առհասարակ, միշտ էլ միասին ենք ապրել, ուղղակի մի շրջան կար, երբ սկեսուրս ու սկեսրայրս գնացել էին այլ քաղաք, սկսվել էր կորոնավիրուսը և չէին կարողացել հետ գալ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.