Սա կլինի պատմական որոշում ՝ Նախիջևանի վերադարձը Հայաստանին

Տեսանյութեր Քաղաքականություն

Այս ամենը կլինի պատմական որոշում ՝ Նախիջևանի վերադարձը Հայաստանին։ Հետևյալ տեսանյութը պետք է անպայման դիտել։

Նախիջևանը ինքնավար հանրապետության կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Ադրբեջանական Հանրապետության կազմում։ Սահմանակից է արևելքում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի, հյուսիսում՝ Վայոց ձորի և Արարատի մարզերին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, հյուսիս-արևուտքում՝ Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին:

Ադրբեջանի կազմում ապ օրի նաբ ար գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ) վարչատարածքային առումով բաղկացած է 7 շրջաններից: Առանձին և հատուկ վարչատարածքային միավորի կարգավիճակ ունի նաև ՆԻՀ մայրաքաղաքը՝ հայոց վաղնջական քաղաքներից մեկը՝ Նախիջևանը (Նախճավան): Ստորև ներկայացված են ՆԻՀ-ի վարչատարածքային միավորները՝

  • Բաբեկի շրջան
  • Ջուղայի շրջան
  • Քենգերլիի շրջան
  • Նախիջևան
  • Որդուարի շրջան
  • Սադարակի շրջան
  • Շահապոնքի շրջան կամ Շահբուզի շրջան
  • Շարուրի շրջան

1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.