Ռուսական երկրորդ ռա զմակայանը Հայաստանո՞ւմ. հայտարարություն Մոսկվայից հետո

Հետաքրքիր Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ պետք է բանակցություն սկսել Ռուսաստանի հետ Սյունիքում ռուսական ռ ազմակայան տեղակայելու վերաբերյալ:

Էդմոն Մարուքյանը այդ անհրաժեշտությունը պատճառաբանում է Սյունիքի անվտանգային խնդիրների գեներացիայով, որ արցախյան պա տերազմի պարտության հետևանք է:

Իհարկե, Սյունիքի անվտանգային խնդիրների հանգամանքը լոկ սահմանային փոփոխությունները չեն, այլ այն, որ Ալիևը չի էլ թաքցնում Զանգեզուրի հանդեպ հավակնությունը, որն, անշուշտ, թուրքական հավակնություն է, պարզապես Անկարան այն բարձրաձայնում է Բաքվի միջոցով:

Այն, որ Սյունիքը և, բնականաբար, ամբողջ Հայաստանը կանգնած են նոր իրողությունների և մարտահրավերերի առաջ, կասկածից վեր է: Եվ այստեղ իրապես՝ Սյունիքի հարց չէ միայն, սա Հայաստանի հարց է, ինչպես որ Հայաստանի հարց էր նաև Արցախը: Այդ հարցում Հայաստանը զգալիորեն տանուլ տվեց, ողբերգական հետևանքով: Արցախի հարցում մնացածը փրկելու համար պետք է որևէ կերպ տանուլ չտալ Սյունիքի հարցում:

Սակայն տանուլ չտալ Սյունիքի հարցում, նշանակում է տանուլ չտալ ոչ միայն ռա զմական, այլև քաղաքական իմաստով: Սյունիքում ռուսական ռ ազմաբազայի, փաստորեն Հայաստանում ռուսական երկրորդ ռա զմաբազայի տեղակայման թեման Հայաստանի համար այդ իմաստով տանուլ տա՞լ է, թե՞ ոչ:

Ռուսաստանն այսօր գործնականում անվտանգության միակ երաշխավորն է, համենայնդեպս, ընթացիկ իմաստով: Հայաստանը դեռևս չունի այլ երաշխիքներ և, միևնույն ժամանակ, այժմ չունի թուրք-ադրբեջանական մա րտահրավերները միայնակ զսպելու կարողություն:

Միևնույն ժամանակ, սակայն, արդյո՞ք բավարար չէ Գյումրու ռուսական ռա զմակայանը և հայ-ռուսական միացյալ զորախմբի առկայությունը, որի մաս հայկական կողմից՝ ի դեմս Սյունիքում տեղակայված հինգերորդ բանակային կորպուսն է:

Արդյո՞ք Սյունիքում ռուսական ռ ազմակայանի տեղակայման գաղափարը չի նշանակելու տանուլ տալ այդ հարցում, պարզապես տանուլ տալ դաշնակցին: Տանուլ տալ այն իմաստով, որ այդ դաշնակիցը ունի հայկական տարածքներն ու կյանքերը մեր թշնամու հետ սակարկելու բավականին համառ սովորություն:

Սրանք, իհարկե, լրջագույն հարցեր են, որոնք հայկական պետականության առաջ են միշտ, հատկապես սրվել են արցախյան տանուլ տված երկրորդ պա տերազմի հետևանքով, և առավել ևս պետք է լինեն ապագայի դիտարկման առարկա:

Համենայնդեպս, եթե դիտարկվում է Սյունիքում ռուսական ռա զմակայանի հարց, ապա, թերևս, միայն հայ-ռուսական պայմանագրի էական թարմացումով, որը կենթադրի անվտանգային հարցերում, թերևս, շատ ավելի խոսուն պարտավորությունների ստանձնում, քան Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին պարբերաբար, թութակի պես կրկնվող հղումները:

Խոշոր հաշվով, նկատի ունենալով այն, որ ԼՀԿ նախագահը ռ ազմակայանի մասին միտքը բարձրաձայնում է Մոսկվա այցից հետո, ըստ երևույթին ուրվագծվում է Սյունիքում ռուսական ռա զմական ներկայության ընդլայնման գործընթաց՝ պա տերազմի հետևանքով հայկական բանակի վերականգնման, թերևս, տևական ժամանակ պահանջող գործընթացի ֆոնին:

Գործընթաց, կամ մտադրություն, որի առնչությամբ հայկական հանրային կարծիքի զոնդաժ կլինի Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, կամա, թե ակամա:

Աղբյուր՝ 1in.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *