Ռազմական գործողություններին մասնակցած անձանց վարկերը բանկերն առանց լրացուցիչ հարկային պարտավորությունների կարող են ներել. ում է սա վերաբերվում

Քաղաքականություն

Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ի նիստին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի» նախագիծը, որով առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները կկարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու՝ ներել ռա զմական գործողությունների հետևանքով զո հված կամ հա շմ ա նդամ դարձած անձանց վարկերը։

Օրենքի նախագիծը օրենսդիրի անդամներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Վարկային պարտավորություններ ասելով, նկատի ունենք ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները»,-ասաց Պողոսյանը:

Հնարավորություն է ընձեռվում առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն ռա զմական գործողությունների հետևանքով զո հված կամ հաշ մ անդա մություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները:

Նախատեսվում է վարկի ներվող գումարները ֆիզիկական անձանց համար դիտարկել որպես նվազեցվող եկամուտներ, որպեսզի հարկային գործակալները ստիպված չլինեն ներվող գումարի համար հաշվարկել և բյուջե վճարել եկամտային հարկ: Հնարավորություն է տրվում նաև ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 կողմ ձայն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.