Պոնչոյի կյանքի ո ղ բերգությունը. ինչ պայմաններում է ապրում դերասանը, ինչու է դա տապարտվել ազատազրկման

Հետաքրքիր Շոու բիզնես

Դերասան Վահագն Սիմոնյանը ծնվել է 1960թ. մայիսի 26-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 153 միջնակարգ դպրոցը: 1978-80թթ ծառայել է Գերմանիայում: Սովորել է «Հայհամերգ» միավորմանը կից կրկեսային ստուդիայում, որից հետո վերապատրաստվել է Մոսկվայի Կրկեսում: 1972թ-ից Երևանի կրկեսում հանդես է եկել որպես դերասան-ծաղրածու: 1983թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում` որպես դերասան: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում:

Մոսկվայի «Волшебный парад» համամիութենական մրցույթի ժամանակ արժանացել է մրցանակի: Նկարահանվել է «Հայֆիլմ»-ի մի շարք կինոմանրապատումներում, «Սպիտակ ոսկոռ», «Գաղտնի խորհրդական», «Աճպարար», «Վերջին կայարանը», «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում»,

«Պահանջվում է միլիոնատեր», «Ադամանդ որոնողները», «Եթե բոլորը», «Ապակե կախազարդ», «Ուրիշի փոխարեն», «Առանց սահման» և այլ ֆիլմերում, «Դասատուներ» ռուսական հեռուստասերիալում: 2012թ-ից խաղացել է Վ.Սահակյանի «Mea culpa» ներկայացման մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *