ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյան նոր հրաման է ստորագրել․ այն հունվարի 4-ին ուժի մեջ է մտնում

Այլ լուրեր Հետաքրքիր

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է աշխարհազորայիններին զե նքի ամրակցման և պահպանման կարգը և աշխարհազորայինի հավաքագրման մասին պայմանագրի օրինակելի ձևը։ Հրամանն ուժի մեջ է մտնում հունվարի 4-ին ՝ ԿԱՐԳ — ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻՆ ԶԵՆՔԻ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ — 1. Սույն կարգով կարգավորվում են աշխարհազորայինների պատրաստության և կիրառման շրջանակներում աշխարհազորայիններին զե նքի, դրա համար անհրաժեշտ ռ ազմամթերքի ամրակցման և պահպանության իրականացման հետ կապված հարաբերությունները։

2. «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով աշխարհազորային ստորաբաժանումների կազմավորման դեպքում անհրաժեշտ զե նքը և ռազմամթերքը Հայաստանի Հանրապետության զինվա ծ ուժերի (այսուհետ՝ ԶՈՒ) կենտրոնական ենթակայության համապատասխան բազայից փոխանցվում (հատկացվում) է Ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը՝ համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից ներկայացված հայտի հիման վրա և ԶՈՒ սպառ ազի նության վարչության կողմից տրված ապրանքագրով, որը կազմվում է երեք օրինակից, մեկ օրինակը պահվում է ԶՈՒ սպա ռազին ության վարչությունում, մեկ օրինակը՝ ԶՈՒ կենտրոնական ենթակայության բազայում, մեկ օրինակը՝ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումում:

3. Ոստիկանության տարածքային ստորաբաժանումից համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարը զե նքը և ռա զմամթ երքը ստանում է Ոստիկանության կողմից նախօրոք պատրաստված ապրանքագրով, որում նշվում է դրանց քանակները և համարները: Զե նքը և ռազմամթերքը համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայր է տեղափոխվում համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ուժերով և միջոցներով` տեղափոխման ժամանակ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

4. Աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարը ստացված զե նքը և ռ ազմամթերքն աշխարհազորայիններին ամրակցում է ամրակցման տեղեկագրով (Ձև 1): Ամրակցման տեղեկագրում գրառումները կատարվում են կապույտ թանաքով գրիչով, ընթեռնելի և առանց ջնջումների: 5. Զ ենքը և ռազմամթերքը ամրակցելուց հետո աշխարհազորային ստորաբաժանման ներսում դրանց շարժն իրականացվում է ստորաբաժանման զենքի ու ռազմամթերքի տրման գրքով (Ձև 2):6. Աշխարհազորայինի կողմից զենքը և ռա զմամ թերքը ստանալուց հետո գտնվում է աշխարհազորայինի մոտ՝ պատրաստության ժամանակահատվածում, իսկ աշխարհազորայինների կիրառման դեպքում՝ դրա ողջ ժամանակահատվածում: Պատրաստությունից դուրս ժամանակահատվածում աշխարհազորայինին ամրակցված զ ենքը և ռ ազմա մթեր քը, դրանց պահպանման կանոնների համաձայն, պահվում է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում

7. Աշխարհազորայինների մոտ զ ենքը գտնվելու ժամանակ հրամանատարները պետք է ապահովեն աշխարհազորայինների կողմից զե նքի կրման անվտանգության կանոնների պահպանումը, դրանք հասցնեն իրենց ենթականերին ու պահանջեն դրանց խստորեն կատարումը: 9. Զե նքի ու ռա զմամթերքի առկայությունը, սարքին պահելը հանդիսանում է ստորաբաժանման մարտունակության կարևորագույն բաղադրիչը, իսկ դրանց հուսալի պահպանության իրականացումը՝ հրամանատարների պարտականությունը: 10. Զ ենքի ու ռ ազմամթերքի առկայության, սարքինության և պահպանության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով աշխարհազորային ստորաբաժանումների հրամանատարները պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ ստուգել աշխարհազորայիններին ամրակցված զենքի և ռ ազմամթերքի առկայությունը, լրակազմությունն ու սարքինությունը, իսկ զորամասում զենքի և ռա զմամթերքի առկայության համար պատասխանատու ավագ պետն ամիսը մեկ անգամ համապատասխան ստորաբաժանման հաշվառման տվյալները համեմատում (ստուգում) է Ոստիկանության տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների հետ: Համեմատման (ստուգման) արդյունքներով կազմվում է ակտ՝ երկու օրինակից, որի մեկ օրինակը ներկայացվում է աշխարհազորային շտաբ, մյուս օրինակը պահվում է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում:

11. Աշխարհազորայինի կողմից զ ենքի և ռա զմամթերքի հետ հանձնումը կատարվում է ստորաբաժանման հրամանատարի որոշմամբ՝ ինչի վերաբերյալ աշխարհազորային ստորաբաժանումում վարվող զեն քի ու ռա զմամթերքի տրման գրքում կատարվում են համապատասխան գրառումներ: 12. Աշխարհազորային ստորաբաժանումում հետ հանձնված զ ենքը և ռա զմամթերքը ստորաբաժանման հրամանատարի որոշմամբ կարող է ամրակցվել այլ աշխարհազորայինի՝ սույն կարգի 5-րդ կետի համաձայն: 13. Աշխարհազորային ստորաբաժանումում հետ հանձնված զե նքն ու ռա զմամթերքը պետք է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում մշտապես գտնվի պատասխանատու պաշտոնատար անձի հսկողության ներքո՝ մինչև Ոստիկանության տարածքային ստորաբաժանում հանձնելը:

14. Աշխարհազորային ստորաբաժանումում համապատասխան զե նքի և ռ ազմամթերքի կարիքը վերանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարը զեն քը և ռ ազմամթերքը՝ լրակազմով և մաքուր վիճակում, ապրանքագրով հետ է հանձնում Ոստիկանության տարածքային ստորաբաժանում: 15. Ոստիկանության տարածքային ստորաբաժանման կողմից հետ հանձնված զենքի և ռազմամթերքի հետ վերադարձը ԶՈՒ կենտրոնական ենթակայության համապատասխան բազա իրականացվում է ապրանքագրով՝ սույն կարգի 2-րդ կետի պահանջների համաձայն: Չվերադարձված զե նքի և ռա զմամթերքի վերաբերյալ կազմվում և ներկայացվում է տեղեկանք, որտեղ նշվում է զենքի համարը, ռազմամթերքի քանակը, այն աշխարհազորայինի տվյալները, ում ամրակցվել է այդ զե նքը և ռ ազմամթ երքը: 16. Զե նքի և ռազմամթերքի ամեն մի կորստի դեպքում ստորաբաժանման հրամանատարը (կամ ստուգող ավագ պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել դրանց որոնման համար և անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարին ու գրավոր տեղեկացնել Ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը, ԶՈՒ սպա ռազ ինության վարչությանը և ռ ազմական ոստիկանությանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.