Պետք է պատրաստ լինենք.. շտապ հայտարարություն վարչապետի աշխատակազմից

Քաղաքականություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպա ռնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

«Վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զի նված ուժերի զ ինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զի նված ուժերը մար տավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զի նուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զի նուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հ րա զե նի կամ այլ զի նատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

«Ես առաջարկում եմ դուրս գալ այս ն յարդային վիճակից և հասկանալ, որ ընթանում են բանակցություններ։ Այնուամենայնիվ, այս փուլում վերջնական արդյունքներ դեռ չունենք»։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Սյունիքի Սև լճի տարածքում տիրող իրավիճակին, հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։

«Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զի նված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն»,– ասաց նա։

Ավինյանը շեշտեց, որ պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումների։ «Պետք է պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք»,– ընդգծեց նա։

Հարցին՝ ինչ հիմքով և ինչ քարտեզի հիման վրա են ադրբեջանցիները հատել ՀՀ պետական սահմանը, Ավինյանը պատասխանեց, որ ադրբեջանցիները ցույց են տալիս անհայտ ծագման քարտեզներ։

«Այս քարտեզները որևէ աղերս չունեն իրականության հետ, որոնց հիմքով առաջ են եկել նրանց սահմանապահ զորքերը։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորման իրենց քայլերը և ըստ իրենց՝ իրենք որևէ քայլ չեն ցանկանում ձեռնարկել, բայց ես կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին»,– հավելեց նա։

Ավինյանը շեշտեց, որ ՀԱՊԿ-ին դիմել են ճ  գնաժ ամի կառավարման կետով։ Ըստ նրա՝ պետք չէ իրողությունները չափազանցնել։ «Մինչ այս պահը մեր գործողություններում մենք եղել ենք համարժեք։ Դիմումը պաշտոնապես ուղարկվել է ՀԱՊԿ-ին, եռօրյա ժամկետ կա, ընթացակարգի մասին ՊՆ-ն և ԱԳՆ-ն տեղյակ կպահեն»։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադ րանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։


Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադ րանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *