«Չխորտակվող» կղանք, ինչ լուրջ խնդիրների մասին կարող է դա վկայել. մանրամասնում է բժիշկը

Հետաքրքիր

Կղանքը, որը «լողում է» ջրի երեսին եւ չի խորտակվում, կարող է տարբեր խախտումների, այդ թվում՝ ցե լիակիի եւ պա նկրեատիտի նշան լինել։ Այդ երեւույթի մյուս հնարավոր բացատրությունը կղանքի մեջ ճարպի մեծ պարունակությունն է։ Մասնագետի խոսքերով՝ այս պատճառն ավելի լուրջ է եւ ուշադրության արժանի, քանի որ կղանքում ճարպի ավելցուկը դեռեւս չի նշանակում, որ մարդը չափազանց շատ ճարպ է ուտում․ այդ յուրահատկության հետեւում թաքնված է օրգանիզմի աշխատանքի խափանումը։

«Լողացող կղանքը եւ ճարպի ավելցուկը, որը դա առաջացնում է, առողջության տարբեր խնդիրների մի քանի ինդիկատորներ են, որոնք ունեն նույն ընդհանուր ախտանիշը՝ մալաբսորցիա։ Դա նշանակում է, որ ձեր մարսողական համակարգում ինչ-որ բան այն չէ, որ ձեր մարմինը, ինչպես հարկն է, չի յուրացնում սննդարար նյութերը, որ դուք չեք կարողանում ճիշտ մարսել սնունդը»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքերով՝ երեք վիճակ կարող է հանգեցնել նրան, որ շատ ճարպեր պարունակող կղանքը դադարի խորտակվելուց՝ ցե լիակիան, լակտոզայի դժվարամարսությունը կամ պա նկրեատիտը։

«Այս վիճակներից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել մարդու կղանքի մեջ ճարպի քանակի մեծացմանը, եւ դրանք բոլորը խախտում են մարսողությունը։ Ցե լիակիի ժամանակ օրգանիզմը չի յուրացնում մի խումբ սպիտակուցներ, որոնք գոյություն ունեն որոշակի հացահատիկների օսլայի մեջ, այն դեպքում, երբ լակտոզայի դժվարամարսությունը կաթի հանդեպ ալերգիա է առաջացնում։ Պա նկրեատիտը առաջանում է, երբ ենթաստամոքսային գե ղձում մարսողական հյութերը սկսում են մարսել հենց ենթաստամոքսային գե ղձը եւ, հետեւաբար, վնասում են գե ղձը»,- ասել է մասնագետը։

Նա խորհուրդ է տվել չամաչել նայել կղանքը զուգարան գնալուց հետո։ Եթե լողացող կղանքը շաբաթվա մեջ մի քանի անգամ կամ ավելի երկար է դիտարկվում, անհրաժեշտ է դիմել բժշկի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.