Չե՞ք դիտարկել այն վարկածը, որ թ շնամին այս պահին երկար ժամանակ իր թիկունքում շրջափակման մեջ մնացած մեր տղերքի հետ է կռ վում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այլ լուրեր Հետաքրքիր

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ Թ շնամնին հաղորդում է, որ Հադրութի Տող գյուղի մոտակայքում մա րտեր են ընթանում:

ՊԲ-ն պատասխանում է, որ «խստորեն պահպանում է հր դադարի ռեժիմը», իսկ ՊՆ-ն, թե բա փորձում ենք «հավելյալ տեղեկություններ ճշտել»:

Երևում է՝ մեր պաշտպանական գերատեսչությունը հույսեր ունի, որ ադրբեջանցիներն այլմոլորակայինների հետ են կ ռվում Տողի մերձակայքում: Կամ էլ՝ իրար են սպանում:

Պարոնայք մի քանի աստղանի գեներալներ ու հրամանատարներ, իսկ չե՞ք դիտարկել այն վարկածը, որ թ շնամին արդեն երկար ժամանակ իր թիկունքում շրջափակման մեջ մնացած մեր տղերքի հետ է կ ռվում այս պահին:

Այն նույն տղերքի, ում վեց ընկերներն օրերս Աստծո կամոք վերադարձան դժո խքից: Իսկ, եթե քննարկել եք այդ տարբերակը, ապա ի՞նչ եք արել նրանց օգնության հասնելու և փրկելու համար: Գիտեմ պատասխանը՝ ոչինչ:

Ինչպես որ ոչինչ չեք արել թ շնամու վերահսկողության տակ անցած տարածքներում մեր ընկածների աճյունները գտնելու համար:

Որովհետև, եթե այդ նույն Տողում նման որոնողական աշխատանքներ տանեիք, ապա այնտեղ ոչ թե մեր ընկածների դիերն, այլ հենց այս պահին կ ռվող զինվորներին կգտնեիք՝ ողջ և առողջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *