Ուշադրություն. Պաշտոնապես հաստատվեց՝ նոր կարգ ծառայության անցնելիս

Քաղաքականություն

ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են ծառայել Արցախում. Վիտալի Բալասանյան. Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով:

Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։ Նրա խոսքով՝ համաձայն բանակում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների՝ ցանկացողները կարող են ժամանել, գրանցվել իբրև Արցախի քաղաքացիներ և ծառայել Պաշտպանության բանակում:

Բալասանյանը նաև հաստատել է տեղեկությունը, որ ներկայում Հայաստանից Արցախ զորակոչ չկա: Ընդ որում՝ Արցախի ԱԽ քարտուղարը հերքել է տեղեկությունները, որ Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.