Ուզում եք ապրել առողջ ու երկար՝ ձեր առավոտյան սուրճի մեջ մի պտղունց աղ արեք. ահա, թե ինչու

Հետաքրքիր

Աղի վերաբերյալ կարծիքները տարբեր են, սակայն մարդկանց մեծ մասը վստահ է, որ այն «սպիտակ մա հ» է, ուստի հարկավոր է սահմանափակել դրա գործածությունը: Շատերն անգամ առաջարկում են առհասարակ բացառել աղը սննդակարգից: Սակայն մասնագետները նշում են, որ աղը կարելի է բացառել միայն այն դեպքում, երբ բժշկական տեսանկյունից կա դրա խիստ անհրաժեշտությունը: Մյուս բոլոր դեպքերում աղի սահմանափակումը կամ բացառումը կարող է վատ հետևանքներ ունենալ առողջության համար:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղի դեֆիցիտը նույնքան վտա նգավոր է, որքան աղի չա րաշահումը: Ընդ որում՝ մարդը կարող է անգամ չնկատել, որ իր օրգանիզմը բավարար քանակությամբ աղ չի ստանում: Ամերիկացի սրտաբան Ջեյմս Դինիկոլանտոնիոյի խոսքով՝ աղի դեֆիցիտ կարող է առաջանալ օրական մի քանի բաժակ սուրճ խմելու դեպքում:

Կոֆեինը նպաստում է մեզի միջոցով օրգանիզմից աղի դուրսբերմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 90 մգ կոֆեինը (մեկ բաժակ սուրճ) հանգեցնում է հավելյալ 437 մգ նա տրիումի կորստի: Երբ գիտափորձի մասնակիցները ստանում էին 4 բաժակ սուրճին համապատասխան կոֆեինի չափաբաժին (360 մգ), նրանք կորցնում էին հավելյալ 1200 մգ նա տրիում, մինչդեռ բժիշկները խորհուրդ են տալիս օրական այդքան նա տրում օգտագործել:

Աղի պակասի դեպքում կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսին է գլխապտո ւյտը, բերանի խոռոչի չորությունը, օրգանիզմի ջրազրկումը և կոգ նիտիվ խնդիրները: Սա կարող է վկայել նաև կոֆեինի չարաշահման և դրա հետևանքով առաջացած աղի դեֆիցիտի մասին:

Օրական 6-7 բաժակ սուրճ խմելու դեպքում մարդը մեզի հետ կորցնում է հավելյալ 1840 մգ նատրիում, իսկ դա ավելին է, քան պարունակվում է ¾ թեյի գդալ աղում: Եթե միևնույն ժամանակ մարդը սահմանափակի նաև աղի գործածությունը, ապա աղի դեֆիցիտի առաջացման հավանականությունը շատ բարձր է: Բացի այդ, կոֆեինը նպաստում է նաև քրտնարտադրության առատացմանը, ինչը նշանակում է, որ մարդը կորցնում է նատ րիումը նաև քրտինքի միջոցով: Այս դեպքում նույնիսկ նորմայի սահմաններում աղի հնարավորինս մեծ քանակության օգտագործման դեպքում մարդը չի խուսափի աղի դեֆիցիտից: Հարկավոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ կոֆեինը պարունակվում է ոչ միայն սուրճի, այլև մի շարք այլ ըմպելիքների՝ այդ թվում նաև թեյի մեջ:

Օրգանիզմում նատրիումի դեֆիցիտը լուրջ խնդիր է, ուստի մեծ քանակությամբ կոֆեին օգտագործելու դեպքում հարկավոր է ավելացնել նաև օգտագործվող աղի քանակությունը: Օրինակ՝ կարելի է մի բաժակ սուրճին մի պտղունց աղ ավելացնել: Ընդ որում՝ սուրճի սիրահարները պնդում են, որ այս դեպքում սուրճն անգամ ավելի համեղ է ստացվում:

Աղի դեֆիցիտն ու այդ դեֆիցիտի ախտանշանները կարող են լինել նաև ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետայի հետևանքով առաջացած կողմնակի բարդություն: Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս 1 բաժակ աղաջուր (կես թեյի գդալ աղը լուծել մեկ բաժակ ջրում) կամ բավարար քանակությամբ աղով համեմված արգանակ խմել: Սովորաբար այս ախտանշաններն անցնում են 2-4 շաբաթում, երբ օրգանիզմը հարմարվում է նոր սննդակարգին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *