Ուզու՞մ ես ձեռքերդ լինեն թավշյա ու եթերային փափկություն ունենան.. դե արի քեզ մի գաղտնիք պատմեմ

Հետաքրքիր

live45today-ը գրում է. 3 հեշտ, մատչելի բաղադրատոմս ձեռքերի մաշկի խնամքի համար: Առաջարկում ենք ձեռքերի խնամքի հեշտ, պարզ բաղադրատոմսեր, որոնց օգնությամբ ձեր ձեռքերը կունենան խնամված և գեղեցիկ տեսք: Փորձեք շատ պարզ է: Բազմաթիվ բացասական գործոններ, քամին, արևը, տարբեր կենցաղային քիմիական նյութերը, բացասաբար են ազդում ձեռքերի մաշկի վիճակի վրա: Ձեռքերի մաշկը թոշնում է, չորանում է, կարող են առաջանալ նաև ճաքեր: Առաջարկվող բաղադրատոմսերը կօգնեն թարմացնել ձեռքերի մաշկը և ստիպված չէք լինի թաքցնել ձեռքերը՝ վատ, անխնամ վիճակը թաքցնելու համար:

Խառնել մի ճաշի գդալ ծովի աղ և երեք կաթիլ եթերայուղեր (նախընտրելի է թեյի ծառ կամ եղեսպակ), ավելացնել մեկ գդալ բուսական յուղ: Քսել նախապես մաքրված ձեռքերին, որին հաջորդում է մաշկի մերսում:

Ձվի դեղնուցին ավելացնել 10 մլ կիտրոնի հյութի և բուսայուղի հետ: Մանրակրկիտ խառնելուց հետո քսել ձեռքերին և թողնել10-15 րոպե:

Պրոցեդուրան ավարտելուց հետո ձեռքերը լվանալ տաք ջրով: : Հաճախականությունը. շաբաթը 3-4 անգամ քնելուց առաջ: Երիցուկի թուրմին ավելացնել 1 թեյի գդալ բուսական յուղ: Ձեռքերը 15-20 րոպե վաննա դնել, այնուհետև լվանալ տաք ջրով:

Այժմ դուք կարող եք հեշտությամբ խնամել ձեր ձեռքի մաշկը տանը և ժամանակ ու գումար չվատնելով սրահի թանկարժեք ընթացակարգերի վրա: Հոռետես մի եղեք և պարզապես փորձեք: Արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց live45today-ը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *