Որդու հարսանիքի համար գնված՝ սկեսուրի անպատշաճ զգեստը շոկի է ենթարկել հարսին

Հետաքրքիր

Վերջերս ֆեյսբուքի խմբերից մեկում մի աղջկա հրապարակում հայտնվեց: Աղջիկը հրապարակել էր զգեստի լուսանկար և կիսվել պատմությամբ: Պարզվեց, որ շուտով այդ աղջկա հարսանքին է, և ինքն ու իր փեսացուն փորձել են զգեստ ընտրել նաև սկեսուրի համար: Սակայն կնոջը՝ առաջարկած 5 տարբերակներից ոչ մեկը դուր չէր եկել: Իսկ ավելի ուշ նա ասել էր հարսին, որ գտել է իրեն հարմար զգեստ, բայց չէր ցանկացել ցույց տալ այն:

Որոշ ժամանակ անց հրապարակման հեղինակը պատահաբար տեսել էր սկեսուրի զգեստը, երբ իր նշանածի կրտսեր քույրը հագել էր այն, որ լուսանկարվի: Դա բաց գույնի, նուրբ ծաղկավոր նախշերով և շղարշով զգեստ էր: Սկեսուրը բացատրեց իր ընտրությունը՝ ասելով, որ ինքը երեխա չէ, և չի պատրաստվում հարսնաքրոջ պես ծիրանագույն զգեստ կրել իր որդու հարսանիքի օրը:

Աղջիկն իր հրապարակման մեջ խորհուրդ է խնդրում օգտատերերից, որպիսի հասկանա, արդյոք ով է ճիշտ՝ ինքը թե սկեսուրը: Չէ որ այնքան էլ կոռեկտ չէ հարսանիքի ներկայանալ գրեթե սպիտակ զգեստով, հատկապես, երբ խոսքը գնում է սկեսուրի մասին:

Խմբի մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին հարսիկին, քանի որ համամիտ էին նրա հետ: Բոլորն էլ այն կարծիքի են, որ հարսանիքի օրը միայն հարսը պիտի կրի սպիտակ զգեստ:

Իսկ դուք ի՞նչ կարծիք կազմեցիք՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *