Ոստիկանները բաժին բերեցին այս կնոջը, ով 2 կապոց բռնած՝ քայլում էր դրսում ու ասում, որ իր աղջիկը նոր է ծննդաբերել

Հետաքրքիր

Այս տպավորիչ պատմությունը տեղի է ունեցել Հարավային Կորեայում: Ոստիկանության աշխատակից Պակը վերջերս էր ընդունվել աշխատանքի: Մի օր էլ աշխատանքային ժամին նրա աչքը պատահաբար կպել էր, երբ արթնացավ գործընկերոջ զանգից: Քիմը պատմեց մի տարօրինակ տարեց կնոջ մասին, ով շրջում էր փողոցներով:

Պակը նստեց ոստիկանական մեքենան և գնաց դեպի վայրը, որտեղից զանգ էր ստացել: Երիտասարդը գտավ տատիկին. նրա ձեռքին կար երկու տարօրինակ կապոց: Տատիկը չէր կարողանում պատասխանել սպայի հարցերին, միայն կրկնում էր, որ իր աղջիկը նոր է ծն նդաբե րել, հիմա հի վան դանոցում է, սակայն ոչ մի անուն չէր կարողանում տալ:

Խեղճ կինը մոլորված տեսք ուներ, անդադար կր ծքին էր սեղմեում կապոցները: Պակը հասկացավ, որ տատիկը, ըստ հավանականության, Ա լց հեյ մերի հի վանդությամբ է տառապում: Պետք էր փնտրել հուշումներ՝ ինքնությունը պարզելու համար:

Հանկարծ Պակը նկատեց, որ կնոջ ոտքերին տնային հողաթափեր են, իսկ դա նշանակում է, որ նա մոտակայքում է ապրում: Ոստիկանը լուսանկարեց կնոջը և սկսեց շրջել թաղամասում՝ բոլոր անցորդներին հարցուփորձ անելով: Որոնումներն ապարդյուն ավարտվեցին, և դրա համար էլ Պակը՝ կնոջը բաժին տեղափոխելու որոշում կայացրեց:

Միայն մի քանի ժամ անց հաջողվեց պարզել տատիկի հասցեն, անունը, նաև բու ժահստ ատության անվանումը, որտեղ ծն նդա բերել էր նրա աղջիկը: 6 ժամ շարունակ ոստիկանները չարչարվում էին, բայց ի վերջո տատիկին հասցրեցին դստեր ու նո րած ին թոռան մոտ: Իսկ հետո տեսան, թե ինչ կար նրա կապոցների մեջ. ապուր էր, բանջարեղեն և բրինձ։ նա դստերը սնունդ էր ուզում հասցնել, սակայն մոլորվել էր։

Մարդկանց ամենից շատ տպավորել էր այն, որ տարեց կինը չէր կարողանում հիշել նույնիսկ իր անունը, սակայն հստակ գիտեր, որ աղջիկն ունի տաք ուտելիքի կարիք: Ծն նդկանը արտասվելով ուտում էր, իսկ մայրը խնամքով սրբում նրա արցունքները և գդալով կերակրում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *