Շատ համեղ և փխրուն կարկանդակներ, որոնք կհիացնեն Ձեր ընտանիքի անդամներին ․ Փորձեք , չեք փոշմանի

Խոհանոց

Այս հրաշալի բաղադրատոմսը ես իմացա բոլորովին վերջերս և վերջապես մի քանի օր առաջ փորձեցի այն և ստացա շատ հանեղ, փափուկ կարկանդակներ։ Բաղադրատոմսն ի դեպ շատ պարզ է։ Նման խմորով պատրաստելը շատ հարմար է և հաճելի: Եվ ամենակարևորը, այն շատ համեղ է ստացվում` ինչպես պարզվեց վերջում: Արտաքինից այն նման է հացի, բայց այն պատրաստելն ավելի հեշտ է, քան մյուս բոլոր կարկանդակները: Արդյունքը գերազանցեց ակնկալիքներս, հետևաբար, ես հիմա բոլորին առաջարկում եմ այս բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներեն են՝ 125 միլիլիտր ջուր (անպայման տաք), նույն քանակությամբ մածուն և նույնքան էլ բուսայուղ,  1 ճաշի գդալ շաքարավազ,  1 պտղունց աղ,  5 գրամ խմորիչ, 1 ձու,  0,5կգ ալյուր, Միջուկը Ձեր ընտրությամբ, օրինակ` կարտոֆիլի պյուրեն, կանաչիներով։

Պատրաստման եղանակը՝ Ջուրը, մածունը և բուսայուղը լցնել տարրայի մեջ և խառնել: Այնուհետև ավելացնել ձվի սպիտակուցը, խմորիչը, շաքարավազը և աղն այս զանգվածի մեջ: Խնամքով խառնել, ապա դանդաղորեն լցնել ալյուրը (ցանկալի է մաղի միջոցով) և արդեն հունցել խմորը: Ստացվում է է փափուկ և նույնիսկ մի փոքր կպչուն խմոր:

Այնուհետև հարկավոր է խմորը թողնել մոտ մեկ ժամ` տաք տեղում,սրբիչի տակ։ Այս ժամանակը կարելի է ծախսել` լցոննի պատրաստման վրա: Քաղցրի սիրահարների համար կարելի է վերցնել քաղցր լցոնիչներ։

Բարձրացված խմորը հավասար մասերի բաժանելով պատրաստել փոքրիկ գնդեր։ Հետո այն գրտնակով բացել, դնել լցոնիչը և փաթաթել ծրարի նման: Հիմնական կարևոր քայլն այն է, որ ծայրերը լավ փակվեն, որպեսզի լցոնը չթափվի։ Դրանից հետո քսել ձվից մնացած դեղնուցը և արել կտրվածքներ` ինչպես իսկական բոքոն: Կարկանդակները թխել 180 աստիճանի տակ` 30 րոպե։

Հրաշք կարկանդակները պատրաստ են։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *