Նոր կադրեր Ծառուկյանի որդու գերշքեղ հարսանիքից. ինչպես է անցնում թագավորական քեֆը

Հետաքրքիր

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հարսն ու փեսան մտնում հանդիսությունների սրահ և ռուսաստանյան ու հայաստանյան որ աստղեր են ելույթ ունենում հարսանեկան հանդիսությանը։

Համացանցում կադրեր են հրապարակվել ռեստորանային համալիրից, որտեղ նշվում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը:

Երգչուհի Maga Hov-ի հրապարակած տեսագրություններում երևում է ռեստորանի ծաղկային զարդարանքը, ինչպես նաև հատվածներ հայ և ռուս հայտնի աստղերի ելույթներից: Դատելով կադրերից՝ հարսանիքը վարում են հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը, ինչպես նաև ռուս էստրադային աստղ Նիկոլայ Բասկովը: Ելույթ են ունենում երգիչներ Արման Հովհաննիսյանը և Արամ MP3-ն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *