Նոյեմբերի 9-ը ժամանակավոր նահանջ էր, ոչ թե կապիտուլյացիա.. Մոսկվան անցնում է գործի, ինչ է լինելու հիմա

Քաղաքականություն

Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «նոյեմբերի 9-ի թուղթը, որով կանգնեցրել ենք պատ երազմը, իրականում հարցերը չի լուծել, որովհետև սողացող գործընթացը շարունակվում է», հիս տերիայի նոր ալիք է բարձրացրել Բաքվում։ Թե ինչ նկատի ուներ վարչապետը սողացող գործընթացի տակ՝ դժվար է ասել, սակայն իրադարձությունների ընթացքը հուշում է, որ խոսքը կապիտուլյացիա պարտադրելու մասին է՝ Հայաստանի տարածքը մասնատելու եւ ինքնիշխանությունը վերացնելու ռուսական ծրագիրը մտել է վճռորոշ փուլ:

Նոյեմբերի 9-ի թուղթը կապիտուլյացիա չէր, ինչպես ներկայացնում էին Բաքուն, Մոսկվան եւ Հայաստանի ռուսանպաստ ընդդիմությունը, այլ ժամանակավոր նահանջ: Կապիտուլյացիան կարող է տեղի է ունենալ հիմա՝ Հայաստանին պարտադրվող նոր եռակողմ թղթերի տեսքով, որոնք ենթադրում են ռուսական ռա զ մական ներկայության ճակատային գծի ձեւավորումը Սյունիքից մինչեւ Տավուշ եւ Գյումրի՝ ի հաշիվ Հայաստանի տարածքների ու ինքնիշխանության: Դա իրականացվում է անկանոն պատ երազմի մեթոդներով՝ Բաքվի զի նված ներ խ ուժումների, հայ զինծառայողների սպա նության ու գեր ե վարման, բանակը ենթարկելու, հայության ինքնության դեմ ոտնձգությունների, հայության կամքը կոտրելուն ուղղված քայլերով:

Հայաստանի գործող վարչապետի խուսանավման փորձերին՝ նախ Մոսկվային ենթարկվելու, ապա հակադրվելու միջոցով, անմիջապես հետեւում են Մոսկվայի ու Բաքվի կոշտ արձագանքն ու սպա ռ նալիքները: Միեւնույն ժամանակ, կիսատ-պռատ ակնարկներով ինչ որ արդյունքի հասնելու հույսերը միամտություն են: Անհրաժեշտ են վճռական քայլեր՝ իրավիճակը շրջելու համար: Այդպիսին է Արցախի հարցում ճանաչման ու վերամիավորման քննարկումների մեկնարկը, միջազգային լեգիտիմ ատյաններին, որոնք չեն ճանաչում ռուս-թուրքական համաձայնությունները, ուղիղ դիմումը եւ այլն:

Առանձին խոսակցության նյութ է Հայաստանի ընդդիմության ռուսանպաստ հատվածի պահվածքը, որը տիրապետում է ֆինանսական ու քարոզչական ահռելի ռեսուրսի: Շատերն են նկատել, որ «միակ մեղավոր թուրք-կապիտուլյանտ Նիկոլ» հիմքով ասպարեզ մտնելով՝ այս խմբերի հռետորաբանությունը պարզապես կրկնում է մոսկովյան եւ աբշերոնյան պաշտոնյաների եւ մեդիայի դրույթները: Դա արվում է ակամա, թե գիտակցաբար՝ էական չէ: Մոսկվայի ծրագրերին հավանություն տալը նշանակում է հավանություն Բաքվի ծրագրերին այն պարզ պատճառով, որ Բաքուն Մոսկվայի պրոքսի-գործիքն է Հայաստանի դեմ Լավրովի պլանի ընդլայնված կիրառման գործում: Հատկանշական է, որ Փաշինյանի Փարիզում արած այդ հայտարարության կապակցությամբ Ալիեւը իր եւ Պուտինի անունից նրան սպա ռնաց հետընտրական գործընթացներով:

Հասկանալի է, որ նման իշխող եւ ընդդիմադիր քաղաքական համակարգն ընդունակ չէ դիմադրել Հայաստանի դեմ կիրառվող ծրագրերին, որտեղ ինքնիշխան Հայաստան գոյություն չունի: Կապիտուլյացիան կարող է տեղի ունենալ միայն քաղաքական համակարգի համաձայնությամբ: Հակառակ պարագայում դա կոչվում է օկուպացիա՝ միջազգային համապատասխան արձագանքով եւ իրավունքների վերականգնման հնարավորությամբ: Ի՞նչն են «ընտրում» հայկական քաղաքական ուժերը:

Ռուսական ճակատային գծով փակված ժամանակավոր ռեզերվացիայում ուչաստկովի դառնալու ձգտումները խղճուկ են այն մարտահրավերների ու, որքան էլ տարօրինակ հնչի՝ հնարավորությունների ֆոնին, որոնք առկա են ներկայում: Հայ ժողովուրդն իրացնելու է իր ինքնապաշտպանության իրավունքը, որին արդեն ականատես ենք սահմանային բնակավայրերում:

Նյութի աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *