Նշանադրության օրը սկեսուրը շշնջաց հարսի ականջին՝ մենք երբեք հարազատներ չենք դառնա, ու ահա, թե ինչպես հարսիկը վրեժ լուծեց սկեսուր մայրիկից

Հետաքրքիր

live45today-ը գրում է. Ապագա սկեսուրը որդու նշանադրության օրը ասաց հարսնացուին՝ մենք երբեք հարազատներ չեն դառնա, իսկ հարսնացուն որոշեց վրեժ լուծել.. Վիկան երազում էր մեծ ընտանիքի մասին, պատկերացնում էր թե որքան երջանիկ ու բարեկեցիկ կլինի իր կյանքը: Վիկան հավատում էր, որ վաղ թե ուշ իր երազանքն անպայման իրականություն կդառնա: Նա հավատում էր, որ կհանդիպի և կամուսնանա լավ տղայի հետ, իսկ սկեսուրն ու սկեսրայրը իրեն կսիրեն հարազատ դստեր պես։

Վիկան Անդրեյին հանդիպեց մի երեկույթի ժամանակ: Երիտասարդները սիրահարվեցին։ Անդրեյին գրավում էր ոչ միայն աղջկա գեղեցիկ տեսքը, այլև պահվածքը: Վիկան շատ համեստ էր և շատ տարբերվում էր ժամանակակից աղջիկներից, նա շատ լուրջ աղջիկ էր, միաժամանակ սովորում ու աշխատում էր։ Եվ Վիկային դուր եկավ տղայի հումորի զգացումը, նրա քաղաքավարությունն ու ուշադրությունը:

Անդրեյը իմացավ, որ Վիկան մանկատան նախկին սան է, որ այս աշխարհում ոչ ոք չունի: Սակայն դրան ուշադրություն չդարձրեց, իսկ մայրը՝ չընդունեց Վիկային։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ, նա հասկացնել տվեց, որ թույլ չի տա որդին ամուսնանա մանկատանը մեծացած աղջկա հետ, նրան անվանում էր «դուրսպրծուկ»։ Նշանադրության օրը սկեսուր մայրիկը ասաց հարսնացուին՝ մենք երբեք հարազատներ չենք դառնա։ Անդրեյը համոզում էր Վիկային, որ մայրը ժամանակի ընթացքում կհամակերպվի։ Բայց Վիկան զգում էր, որ Անդրեյը մոր ներկայությամբ ճնշված է զգում և երբ մայրը կոպիտ խոսեց իր հետ, Անդրեյը չսաստեց մորը։

Վիկան որոշեց վրեժ լուծել։ Նա ձևացրեց, թե պատրաստվում է հարսանիքին, խնդրեց Անդրեյի ծնողներին հոգալ հարսանիքի ծախսերը՝ խոստանալով վերադարձնել։ Անդրեյի ծնողները նրան ժամանակ տվեցին․ երեք ամիս հետո նա պետք է վերադարձներ այդ գումարը։ Եկավ հարսանիքի օրը, ամեն ինչ պատրաստ էր, սակայն հարսն այդպես էլ չներկայացավ։ Նա ընկերուհու հետ մեկնել էր տաք երկիր։ Վիկան մի գրություն էր թողել․ Ձեր ցանկությունը կատարվեց, մենք այդպես էլ հարազատներ չդարձանք։ Ձեր կարծիքով Վիկան ճիշտ վարվե՞ց Անդրեյի ու նրա ծնողների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց live45today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.