Նիկոլ Փաշնինյանը հրաժարական տվեց

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտնեց, որ հրաժարական է տալիս։

Նա նշեց, որ շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները։

«Կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այս օրը՝ Քաաղքացու օրը»,-նշեց Փաշինյանը, քանի որ քաղաքացին է որոշելու իր ճակատագիրը։

2 անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը կարձակվի։

Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի հրաժարականի գործընթացը: Այսպիսով, Փաշինյանի հրաժարականը նախատեսվում էր ապրիլի երկրորդ կեսին՝ մոտավոր ժամկետն ապրիլի 20-ն է:

Համաձայն ԸՕ Հոդված 104.-ի՝

«Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

Ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում»:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ «Այս հայտարարությունից բխում է, որ Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ է ստացել խորհրդարանական ուժերից առ այն, որ իր հրաժարականի պարագայում չեն ներկայացնի վարչապետի թեկնածու, և Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում՝ ապրիլի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *