Նիկո՛լ, իմ տղեն էլ քո տղու նման պիտի ստեղ լիներ, բայց հողի տակ ա․ զոհված զինծառայողի մայրը՝ վարչապետին

Այլ լուրեր Տեսանյութեր

Փաշինյանը Կառավարության այլ անդամների հետ Եռաբլուր զինվորական պանթեոնում է։ Քիչ առաջ ընկած զինծառայողի մայրը, Նիկոլ Փաշինյանին դիմելով, ասաց․ «Նիկո՛լ, մե ռն ե՛ս դու, իմ էրեխուն խի՞ տարար։ Տունս քանդվել ա, ես քեզ խնդրում եմ, ինձ ընդունի, էտի քաղաքական չի, Նիկո՛լ, խոսք տուր, ո՞նց քեզ տենամ․․ Մյուս անգամ դու ինձ Դավիթաշենի մոստում կտենաս․․ Իմ տղեն էլ քո տղու նման պիտի ստեղ լիներ, բայց հողի տակա ա․․․»։

Փաշինյանը մոտեցավ կնոջը, գրկեց, հանձնարարեց, որ նրա հեռախոսահամարը վերցնեն։

«Ես չեմ քաղաքականացնում, բայց իմ միակ էրեխեն էր, իմ թագավորն էր, ես գիտեմ, որ դու մեղավոր չես, բայց էլ անիմաստ ա իմ ապրելը․․ Թքած ունեմ էդ քաղաքականության վրա; Դուք էլ մեր նման մարդ եք, բայց ես կորցրել եմ ամենաթանկը»,- ասաց կինը։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.