«Նապոլեոն» տորթ՝ ընդամենը 20 րոպեում. արագ, էժան և շատ համեղ, սա դուր կգա ողջ ընտանիքին

Խոհանոց

Համաձայնվեք, որ ամառվա տապին խոհանոցում որևէ բան պատրաստելը գրեթե անհնար է դառնում. մի կողմից շոգը, մյուս կողմից գազօջախի ու ջեռոցի տաքությունը: Բայց ի՞նչ անել, եթե ընտանիքի անդամները որևէ համեղ բան են պահանջում: Մենք այսօր գտել ենք լուծումը:

Եթե ցանկանում եք որևէ համեղ ու քաղցր բան համտեսել, ապա պատրաստեք «ծույլ» Նապոլեոնը: Այնքան համեղ է, որ հնարավոր է մոռանաք «իսկական» Նապոլեոնի բաղադրատոմսը: Բաղադրիչներ՝ 800 գ շերտավոր թխվածքաբլիթ, 1 լ կաթ, 4 ձու, 150 գ կարագ, 0,5 բաժակ շաքարավազ, 6 ճաշի գդալ  ալյուր, վանիլին:

Պատրաստման եղանակը. Ձվերը, շաքրավազը, ալյուրը և վանիլինը լավ խառնել, ավելացնել կաթը և դնել կրակին: Եփել  մարմանդ կրակին անընդհատ խառնելով մինչև պնդանա: Կրակից վերցնել, մի փոքր գոլացնել և ավելացնել կարագը:Թխվածքաբլիթները թաթախել  կրեմի մեջ, որպեսզի առատորեն կրեմապատվեն և շարել մատուցվող ափսեի վրա, և այդպես շարունակ: Վերջին շերտի վրա քսել մնացած կրեմը: Զարդարել թխվածքաբլիթի փշրանքով: Ահա և նրբահամ տորթը պատրաստ է:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *