Նախուտեստ լավաշով, որը պատրաստվում է շատ արագ, բայց հագեցնում ու գոհացնում է ողջ ընտանիքին

Հետաքրքիր

live45today-ը գրում է. Եթե տանը լավաշ ու էլի մեկ-երկու մթերք ունեք, դուք կկարողանաք պատրաստել շատ համեղ նախուտեստ։ Դրա համար շատ քիչ մթերք է պահանջվում, բացի այդ լավաշով պատրաստվող նախուտեստները շատ արագ են պատրաստվում։ Լավաշը փռում եք աշխատանքային սեղանին, վրան լցնում եք միջուկը ու փաթաթում գլանաձև, կամ ծրարում եք, տապակում կամ տաքացնում ջեռոցում։ Հեշտ է չէ՞։ Մատուցելիս էլ կարող եք զարդարել կանաչիով, լոլիկով, կամ ինչպես ցանկանաք։

Որպես լցոն կարող եք օգտագործել հետևյալ խառնուրդները.

Կտրատել 1 տուփ խեցգետնի ձողիկները: Ըստ ճաշակի ավելացնել մաղադանոս և սամիթ, սխտոր և մայոնեզ: Ավելացնել 100 գ քերած պանիր և խառնել:

200 գ կաթնաշոռ խառնել սխտորի, սամիթի հետ: Ավելացնել մայոնեզ, խառնել: 200 գ ադիգեական պանիրը ձեռքերով մանրացնել, ավելացնել 100 գ կորեական գազար, մաղադանոս և մայոնեզ: 200 գ խոզապուխտը անցկացնել քերիչով, ավելացնել 100 գ քերած պանիր, սխտոր, սամիթ և մայոնեզ ՝ ըստ ճաշակի:

Քերել 200 գ խոզապուխտ և 100 գ պանիր: Ավելացնել 100 գ կորեական գազար, սամիթ և մայոնեզ: Քերիչով անցակցնել 3 թթու վարունգ, մանր կտրատել 300 գ տապակած կամ ապխտած հավ, 1 բուլղարական պղպեղ և 2 սոխ շատ մանր կտրատել և եփել: Ամեն ինչ խառնել, ավելացնել 2 թարմ լոլիկ և մայոնեզ:

Քերել 200 գ պանիր: Ավելացնել աղ, մայոնեզ և համեմ, սամիթ և մաղադանոս:

Նյութը հրապարակման պատրաստեց live45today-ը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *