«Մտածել եմ բա ժանվելու մասին, Համոն հավաքել է իրերն ու գնացել ծնողների տուն». Լիլի Էլբակյանը՝ ընտանեկան խնդիրների, սկեսուրի և դա վաճանությունը ներելու մասին

Շոու բիզնես

Դերասանուհի Լիլի Էլբակյանն ու ռեփեր Համոն ամուսնացած են արդեն 10 տարի: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին խոսել է ընտանիքի, խնդիրների լուծման իր բանաձևի, մի քանի անգամ բա ժանվելու մասին մտածելու և ներողամիտ լինելու մասին: Լիլիի խոսքով՝ ընտանիքն ամուր հիմքերի վրա պահելը բարդ է, բայց սիրո, երեխաների, ամենօրյա աշխատանքի շնորհիվ դա հեշտ է թվում:

«Աշխատանք անում ենք թե՛ ես, թե՛ Համոն, թե՛ մեր երեխաները, որպեսզի սիրո, հարգանքի, հոգատարության և փոխըմբռնման ճիշտ բալանս ստանանք: Ընտանիքի լավ հիմքերը դրվում են սիրո և համբերության շնորհիվ: Պետք է հասկանաս, որ դիմացինիդ սխալները կարող ես նաև դու անել, բոլոր մարդիկ սխալական են, լուծումը քեզ կամ ամուսնուդ փոխելու մեջ չէ, այլ այդ խնդրի մեջ, դրան նայելու անկյան մեջ, պետք է թեթև նայես ու հասկանաս՝ այդ խնդիրները մեծ չեն: Ինձ համար նաև Աստված է կարևոր, ընտանիքը եռանկյունու նման է, որի վերևում Աստված է կանգնած»,- ասաց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ այդ ամենը միանգամից չի հասկացել, այնպես չէ, որ իր ընտանիքում հիմա ամեն ինչ իդեալական է կամ իդեալական կլինի:

«Ես ու Համոն համարյա ամեն ինչի միջով անցել ենք, և ես ուրախ եմ դրա համար: Ամեն փո րձություն մեզ հանգեցրել է այն մտքին, որ այն անցնելու համար էր: Եթե չես անցնում փո րձությունների միջով, դրանք նորից են գալիս:

Ամեն փո րձությունից հետո մեծացել եմ, վարդագույն ակնոցս էլ ճիշտ գույն է ստացել, հիմա կյանքին չեմ նայում այնպես, ինչպես ես եմ ուզում, այլ այնպես, ինչպես կա և փորձում եմ այն ավելի լավը դարձնել: Ես չեմ հաշտվում իրականության հետ և միշտ կռ իվ ունեմ կյանքի հետ»,- նշեց նա:

Լիլին անկեղծացավ, որ իր պատկերացրած ընտանեկան կյանքն այլ էր, ինչ-որ չափով հիաս թափություն ունի: «Դժվար է համակերպվել ոչ միայն կենցաղի, այլև այն մարդու հետ, որին դու վերածվում ես: Աղջկական թեթև վիճակները քիչ-քիչ վերանում են, ձուլվում ես ընտանիքին, հոգ սին, կենցաղին: Պետք է կարողանաս այս ամենի մեջ մի փոքր պահել թեթևությունը, որպեսզի կենցաղը քեզ «չուտի», այլ դու նրան «ուտես»: Միմյանց չձանձրացնելը բար դ է, բայց ամբողջը մեր ձեռքերում է:

Երբ նոր ենք սիրահարվում, փորձում ենք սիրելիին ցույց տալ մեր ամենալավ կողմերը, եթե դա շարունակվի, միմյանց չենք ձանձրացնի: Իհարկե, լինում են օրեր, երբ հոգնում եմ, բայց լինում են նաև օրեր, երբ ուրախ եմ լինում ամուսնացած լինելու համար»,- ընդգծեց Լիլին:

Ըստ դերասանուհու՝ ինչպես բոլոր ընտանիքներում, իրենց ընտանիքում ևս խնդիրներ լինում են, դրանք հաղթահարում են՝ ուղիղ նայելով խնդրին:

«Ընտանիքը հետաքրքիր կառույց է, անընդհատ փորձության է ենթարկվում, որովհետև մարդկանց դուր չի գալիս իդելականությունը: Ես շատ եմ աղոթում ամուսնուս, մեր հարաբերությունների,

խնդիրների լուծման համար: Լուծումը միանգամից չի լինում, բայց իմ կողքի Համոն այսօր ավելի լավն է, քան այն Համոն, ում ես ճանաչում էի 10 տարի առաջ:

Ես չեմ փոխել նրան, ինքն է հասկացել շատ բաներ, փոխվել, գիտակցել ընտանիք ունենալու պատասխանատվությունը,- ասաց նա և հավելեց, որ փոքրիկ բա խո ւմներ լինում են նաև երեխաների դաստիարակության հարցում,- Ես մի փոքր խիստ եմ դստերս՝ Էլմիի հետ, նրան շատ եմ ծան րաբեռնում ուսման հարցերում, Համոն ասում է, որ երեխա է, պետք չէ։ Մյուս հարցերում միմյանց վստահում ենք:

Առհասարակ, թե՛ փոքրիկ, թե՛ մեծ վե ճեր լինում են: Ես շատ տաքար յուն եմ, բայց արագ եմ ներում: Երբ բարկացած եմ, պետք է ասեմ այն, ինչ հավաքված է իմ մեջ, չունեմ լռելու, սպասելու կանացի խորագիտությունը: Համոն գիտի, որ կարող եմ գո ռալ, հետո ներել, սպասում է այդ պահն անցնի, թեև երկուսս էլ ներողամիտ ենք: Երեխաներն էլ սովոր են, ասում են՝ դուք կամ գ ո ռ ում եք, կամ սիրում»,- պատմեց նա:

Դերասանուհին նաև շեշտեց, որ ծնողները չեն միջամտում իրենց ընտանեկան հարցերին, ինչը շատ լավ է: «Ունեմ շատ լավ սկեսուր, ով չի միջամտում մեր ընտանեկան հարցերին, ծնողներս ևս ազատ են թողնում ինձ: Այս տարիների ընթացքում մի քանի անգամ մտածել եմ բա ժանվելու մասին, Համոն մի քանի անգամ հավաքել է իրերն ու գնացել ծնողների տուն: Այդ ամենը գալիս է իմ տաքար յուն բնավորույթունից, կարող եմ ասել՝ գնա, քեզ չեմ ուզում տեսնել, բայց արագ մոռանում եմ, որ նե ղացել էի, երբ տնից գնում է, հաջորդ պահին ներում եմ Համոյին: Առաջ մտածում էի, որ դավ աճանությունը չեմ ների, բայց ամուսնությունից հետո հասկացա, եթե ոչ ինձ համար, հանուն երեխաների կներեմ:

Գլոբալ դա վաճանություն ներելու խնդրի առջև դեռ չեմ կանգնել, եղել են ինչ-որ փոքրիկ ներումներ, որոնք հեշտ եմ անցել: Բայց նույնիսկ գլոբալ դա վաճանություն ներելու ուժ, կարծում եմ, կգտնեի իմ մեջ»,- եզրափակեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.