Մինչև 2 միլիոն դրամի չափով տուգանք է սահմանվել․ օրենքը ուժի մեջ է մտել

Հետաքրքիր

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, որոնք սկսելու են գործել հունիսի7-ից։

Այսպիսով, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելը կառաջացնի 200 հազար դրամի չափով տուգանք՝ պաշտոնատար անձի նկատմամբ։

ՃՈ դիմումների արագ պատասխան ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային հասցեին | 24news

Նշանակման օրվանից նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 500 հազար դրամի չափով։

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետում վաճառողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը և (կամ) դրա չափագիտական կանոնները և նորմերը խախտելը կամ տեղադրման և կիրառման կարգը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելը կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 500 հազար դրամի չափով:

Մեկ տարվա ընթացքում նշված արարքը կրկին կատարելը կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 1 միլիոն դրամի չափով։

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գայի պողոտայում — ՓԱՍՏԻՆՖՈ | Իրավական լուրեր, իրադարձություններ, վերլուծություններ …

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 500 հազար դրամի չափով։

Տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նշված արարքը կրկին կատարելը կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 1 միլիոն դրամի չափով։

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելի համար պաշտոնատար անձը կտուգանվի 1 միլիոն դրամի չափով:

Արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելը կպատժվի 2 միլիոն դրամի չափով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.