Մեր երկիրը երաշտի մեջ է․․ երաշտը Աստծո բար կության ու պատ ժի հետևանքն է․․ հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյան

Հետաքրքիր

Արմեն Հարեյանը գրում է․․ Մեր երկիրը երաշտի մեջ է: Գյուղացիներն ասում են «ջուր չկա, արոտ չկա, բերքը փչանում է, անասունն էլ գետինն է լիզում»: Խնդրում եմ աղոթեք, որ Աստված ների մեր մե ղքերն ու անձրև ուղարկի: Միայն թէ հավատքով ու զղջումով աղոթեք: Որովեհտև երաշտը Աստծո բար կության ու պատ ժի հետևանքն է մեր մե ղքերի համար: Երկրորդ Օրինակ գրքում Աստված ասում է, քո չար ընթացքի պատճառով ու Աստծուն լքելու համար … «Տէրը քո արտին անձրեւի փոխարէն փոշի կը թափի, երկնքից քեզ վրայ հող կը թափի, մինչեւ որ քեզ սպ անի ու կոր ստեան մատնի» (Բ.Օր 28:24):

Ժողովուրդ ջան, խնդում եմ, ուշադիր կարդացեք Հին Կտակարանից Երկրորդ Օրինակ Գրքի 28րդ գլուխը: Ճիշտ մեր օրերի մասին է գրված, թէ ինչպես է Աստված հատուցման կանչելու չարության և իրեն լքելու ու մեր ցանկությունների ետևից գնալու համար: Գիտե՞ք ինչ խիստ խոսքեր կան: Ասում է, Տէրը թ շնամիներիդ առջեւ քեզ պարտութեան կը մատնի … կը փախչես նրանցից։ Ցրիւ կը գաս երկրի բոլոր թագաւորութիւնների մէջ» (Բ.Օր 28:25): Մեր ազգը պարտված ու սփյուռքով ցրված՝ նման է՞ այսօրվա վիճակին: Հետո ավելի խիստ խոսքեր է ասում Տերը: Ասում է, «Ձեր դ իակները երկնքի թռչունների ու երկրի գ ազանների կեր կը դառնան, եւ ոչ ոք չի լինի, որ քշի դրանց: (Բ.Օր 28:26): Նման է՞ այսօրվա մեր վիճակին: Ժողովուրդ պատ երազմից 9 ամիս է անցել ու դեռ դ իակներ են գտնում դաշտերից ու ձորերից: Ո՞վ պիտի լսի այս խոսքերը: Հիմա երաշտ է: Աձնրև չկա: Երկիրը լի է գետերով, բայց արոտ չկա, բերքը փչանում է, անասունն էլ գետինն է լիզում: Երեկ խոսում էի կանաչապատման մի մասնագետի հետ, ասում է, այսպիսի երաշտ երբեք չէինք տեսել:

Սիրելի ժողովուրդ, հերիք է մենք ինքներս մեզ արդարացնենք: Զղջացեք ձեր մե ղքերի համար, չարություն մի մտածեք: Չարություն մի արեք: Հնազանդվեք Աստծուն, այլ ոչ թէ ձեր ցանկություններին: Զսպեք ձեր լեզուն հայ հոյանքից, անե ծքներից, հեռու մնացեք կռապաշտությունից ու սնահավատություններից, որ վխտում են մեր ազգում, նույնիսկ սրբատեղիներում: Մարդիկ գնում են Գեղարդ, քար են գցում ժայռերի վրա, որ ցանկություն կատարվի: Գնում են հաղածին ծառի տակով են անցնում, որ ցանկություն կատարվի: Նստում ես տաքսի, եկեղեցու մոտով անցնելուց խաչակնքվում է, բայց երկրոդ բառը հայ հոյանք է, ծխախոտն էլ նետում է փողոց: Խոսում ես մարդկանց հետ՝ մտքերը չար են, իրար հետ կոպիտ, եսասեր, փառասեր ու շուտ նեղացկոտ:

Ժողովուրդ ջան դարձեք այս չար ճանապարհներից: Ամաչեք ձեր մե ղքերի համար ու դարձեք, ոչ թէ ձեր սրտի միջի չգիտեմ-ինչ Աստծուն, այլ Քրիստոս Աստծուն, նրան պաշտեք, նրան հնազանդվեք, նրան սիրեք, նրան հետևեք: Նայեք, պատ երազմի սկզբից 9 ամիս է անցել, ու մենք դեռ ոչ մի բանով չենք մխիթարվել: Սկզբում եղավ խայտառակ պարտությունն այդչափ զո հերով, հետո տարածքի կորուստը, հետո գե րիները, հետո հակառակորդի նվաստացումները, հետո էլի գե րիները, հետո հույսը որ մի բան կփոխվի, ու ոչ մի բան չփոխվեց, որովհետև չենք զղջացել, չենք ապաշխարել, չենք սիրում Աստծուն, այլ սիրում ենք մեր տեսքը, մեր շորերը, մեր սելֆիները, մեծամիտ ենք, չար, եսասեր ու էգոիստ:

Լավ, է՞լ ինչ պիտի լինի, որ մենք դարձի գանք: Չգիտե՞ք: Դե կարդացեք 2րդ Օրինաց գրքի 28րդ գլուխը: Այնտեղ հերթով գրված է: Խնդրում եմ, դարձեք Քրիստոս Աստծուն: Զղջացեք ձեր մե ղքերի համար: Խնդրեք ողորմություն մեր ազգի համար: Խնդրեք անձրև, եթե ձեր ապաշխարությունն ու չարից հեռանալն ընդունվի: Մի հատ մտածեք էլի, մի գուցե մի բան սխալ ենք անում: Ի՞նչն ենք սխալ անում: Խնդրեք Աստծուց, որ ձեզ հայտնի, որ դուք տեսնեք ձեր սխալները, ես էլ իմ սխալները, ու փոխվենք, ապրենք սուբ մարդկանց պես, այլ ոչ թէ չար ու ամբարտավան: Խնդրում եմ ձեզ, կիսեք այս խոսքերը ձեր էջերին, պատմեք մարդկանց, քաջաբար տարածեք ձեր ընկերների մեջ, որպեսզի ապաշխարության այս կոչն ավելի մարդկանց հասնի, ու ձեր շնորհիվ, ավելի մարդիկ տեսնեն, լսեն ու մի գուցե փոխեն իրենց կյանքերը: Քրիստոնյաներ ջան, աղ եղեք այս երկրի համար, լույս տվեք մարդկանց: Քաջաբար վկայեք Քրիստոսին ձեր շրջապատում: Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմիր որ մեր ազգն ապաշխարի»: