Մաշկը կլինի ձիգ ու շողշողուն, իսկ բծերից ու կնճիռներից հետք անգամ չի մնա.. բոտոքի էֆֆեկտով դիմակ 40 անց կանանց համար

Հետաքրքիր

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փորձված բաղադրատոմս, որի շնորհիվ ձեր մաշկը կլինի ձիգ և առողջ տեսք կունենա։ Այս միջոցի օգնությամբ դուք կունենաք կատարյալ մաշկ։ Այն սպիտակեցնում է մաշկը, հարթեցնում է դեմքի և աչքերի շուրջ կնճիռները, հեռացնում է պիգմենտային հետքերն ու բծերը։ Ձեր աչքերին չեք հավատա, որովհետև սա նման է հրաշքի, պարզապես քսում եք և խնդիրները վերանում են։

Այս խառնուրդը պարունակում է միներալների, սպիտակուցների և վիտամինների մեծ քանակություն և այն օգտակար է և անհրաժեշտ հատկապես 40-ից բարձր կանանց համար։ Միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ ալյուր, որպես հիշեցում նշենք, որ պետք է օգտագործել սպիըակ ալյուր, որը կիրառվում է հաց և թխվածքներ թխելու համար։ Ալյուրը ձգում է մաշկը, հարթեցնում է կնճիռները, երկրորդ բաղադրիչը բնական յոգուրտն է, առանց շաքարի։ Յոգուրտը պարունակում է կաթնաթթու, որը մաքրում է ծակոտիները և հեռացնում է մաշկի պիգմենտացիան։

Ալյուրին աստիճանաբար ավելացնել յոգուրտ, որ ստացվի համասեռ զանգված, այնուհետև ավելացնում ենք ձվի դեղնուց կամ սպիտակուց, եթե մաշկը յուղոտ է, պետք է վերցնել սպիտակուց, եթե չոր է ՝ դեղնուց։ Կարելի է ավելացնել մեղր, որը սակայն պարտադիր բաղադրիչ չէ։ Պատրաստի խառնուրդը թողնել մեկ ժամ սենյակային ջերմաստիճանում, այնուհետև մերսելով քսել դեմքին, պարանոցին, ձեռքերին և թողնել կես ժամ և լվանալ գոլ ջրով։ Այս դիմակը կարելի է կիրառել շաբաթական 2-3 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց live49media.com

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.