Ձուկը՝ ջեռոցում. անմահական համեղ է ստացվում

Խոհանոց

Փայլաթիթեղը մարդկության լավագույն ստեղծագործություններից մեկն է: Այն պաշտպանում է սննդային հումքը, սակայն չունի բացասական կողմեր: Այս բաղադրատոմսի համար ցանկալի է ընտրել սաղմոնի ֆիլե: Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • սաղմոն՝ 1 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • գազար՝ 1 հատ
  • կարագ՝ 50գ
  • ցանկացած կանաչի՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակ. Ձուկը մաքրել: Սոխը և կիտրոնը կտրատել կիսալուսնաձև: Մաքրած գազարն անցկացնել խոշոր քերիչով: Հաջորդիվ, անհրաժեշտ է աղ և պղպեղ ցանել սոխի և գազարի վրա, տապակել ձեթի մեջ: Սկզբում տապակվում է սոխը, հետո ավելացվում է գազարը:

Ձկանը նույնպես անհրաժեշտ է բոլոր կողմերից և ներսից աղ և պղպեղ քսել: Ձկան մեջ լցնել տապակած բանջարեղենը, 2-3 կտոր կիտրոն և մի կտոր կարագ: Ձուկը փաթաթել փայլաթիթեղով և դնել180 աստիճան տաքացրած ջեռոցը: Ուտեստը պատրաստ է լինում 1 ժամից: Պատրաստի ձուկը հանել ջեռոցից և զարդարել կանաչիով: Բարի ախորժակ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.