Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով՝ ասում եմ.. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Քաղաքականություն

Առաջինը մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել, քանի որ ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի ոգևորվում է: Մենք պետք է ցույց տանք, որ, անկախ ներքին տարաձայնություններից, մեր պատասխանն իրենց լինելու է համախմբումը: Այդ մասին Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երևանից մինչև Կութ գյուղ՝ մեր բոլոր զ ո հերի, գե րիների ընտանիքները, սահմանապահ գյուղերի բնակիչները, մի ընտանիք ենք, որևէ սասանում չպիտի լինի: Այս իրավիճակում պետք է սթափություն, հավասարակշռություն, եթե դրանք կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել և ճիշտ որոշումներ կայացնել: Տեղեկատվության մեջ թացը չորից պետք է կարողանալ տարբերել, զո հ չդառնալ տեղեկատվական պատ երազմի և հնարքի»,- ասաց Փաշինյանը:

Նա շարունակեց. «Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով՝ ասում եմ՝ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունը ստվերային, մութ գործարքների, դավադրությունների մեջ է, այդպիսի բան ի բնե լինել չի կարող: Չպետք է կորցնենք մեր հաստատակամությունը, պետք է հստակ կանգնենք մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր քաղաքացիության դիրքերում: Չպետք է էմոցիոնալ քայլեր անենք, պետք է վերլուծենք, հասկանանք՝ ինչ է տեղի ունենում:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում. մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, պետությունը, հայրենիքը: Ինչո՞ւ չի կարգավորել ԼՂ հակամարտությունը: Քանի որ ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնել է Հայաստանը, չի համաձայնել Ադրբեջանը՝ փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել:

Հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այստեղ այլ կարծիք լինել չի կարող, չի կարող լինել նաև զիջման մասին խոսք: Սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զ ինուժը պետք է դուրս գա մեր տարածքից: Այսօր մենք դիվանագիտական եղանակով պետք է այս օրակարգը առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ ձևակերպենք: ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան, Հնդկաստանը և այլ երկրներ ընդունում են, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանի զի նուժը պետք է դուրս գա, Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև՝ հստակ արձանագրելով այդ փաստը:

Մենք պետք է հետևողական, հավասարակշռված, հաստատակամ, ոչ ն յարդային քայլերով հասնենք նրանց՝ մեր տարածքից դուրս գալուն: Էլի եմ խնդրում՝ չհավատալ, որ այստեղ որևէ դա վադրություն կա»: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց համայնքի բնակիչներին, որ զի նծառայողների գեր եվարման դեպքը տեղի է ունեցել ինժեներական աշխատանքների ընթացքում՝ նշելով, որ նրանք գե րեվարվել են մեր տարածքում և անհապաղ պետք է վերադարձվեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.